Էթիկայի հանձնաժողովի անդամն եղած-չեղածը վաճառել է
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարանը, երկու ավտոտնակն ու ավտոմեքենան:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հարապարակված Արտակ Սարգսյանի՝ 2015թ-ի տարեկան հայտարարագրից, վերջինս նախորդ տարվա ընթացքում վաճառել է իր 71 միլիոն 725 հազար դրամ արժողությամբ բնակարանը, չորս միլիոն 800 հազար դրամ արժողությամբ HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենան եւ երկու ավտոտնակ, որոնց վաճառքից ստացված գումարի մասին տվյալներ չկան:
Այս ամենի հետ միասին էթիկայի հանձնաժողովի անդամը նախորդ տարի 64 հազար ԱՄՆ դոլար եւ 26 միլիոն 911 հազար 740 դրամ փոխառություններ է ունեցել:
Իսկ նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են հազար 600 ԱՄՆ դոլար եւ 100 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 10 հազար ԱՄՆ դոլար եւ 500 հազար դրամ:
Պաշտոնյայի 2015թ-ի տարեկան աշխատավարձը կազմել է ութ միլիոն 391 հազար դրամ, քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված եկամուտն էլ 180 հազար 175 դրամ: Վերջինս եկամուտ է ունեցել նաեւ վարձակալվող տարածքներից, ինչը կազմել է երկու միլիոն 475 հազար դրամ, եւ ստացված փոխառություններից(վարկերից)՝ 25 միլիոն 998 հազար դրամ:
Արտակ Սարգսյանի կինը՝ Անահիտ Կիրակոսյանը հայտարարագրել է 200 հազար դրամ եւ չորս միլիոն 339 հազար 580 դրամ տարեկան աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան