Ստամբուլում վարչապետի նստավայրի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԶինված մարդիկ կրակ են բացել Ստամբուլում Դոլմաբախչեի պալատի մուտքի մոտ: Պատահարի վայրում պայթյունի ձայներ են լսվել, փոխանցում է Hurryet-ը:
Թերթի տվյալներով, երկու զինված տղամարդ հարձակվել են մուտքի դարպասների մոտ գտնվող ոստիկանների վրա: Ականատեսները հաղորդում են, որ մինչ այդ չարամիտները աղմկային նռնակ են պայթեցրել:
Պալատը Թուրքիայի վարչապետի նստավայրն է ու նաեւ Բոսֆորի ափին, Թաքսիմ հրապարակից հեռու Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը, փոխանցում է PBK-ն:
Ինչպես գրում է Haber 7-ը, երկու հարձակվողին էլ ձերբակալել են Գերմանիայի հյուպատոսարանի մոտ: Չարամիտների մոտ ինքնաձիգ զենք է հայտնաբերվել:
Dogan News գործակալության տեղեկությունների համաձայն, հարձակման հետեւանքով ոչ մեկը չի տուժել: Hurryet-ը տեղեկացնում է մի վիրավոր ոստիկանի մասին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



