Ձմերուկի և ելակի կոկտեյլ
ЛАЙФՁմերուկի սիրահարները հավանաբար գիտեն, որ սառը ձմերուկը միակ ձևը չէ, որով կարելի է վայելել ձմերուկի հաճելի և թարմեցնող համը: Ի՞նչ կասեք, եթե ըմպենք ձմերուկը:
Ձեզ ենք ներկայացնում ձմերուկի և ելակի հետաքրքիր համադրություն. խառնում եք ձմերուկը և ելակը, ավելացնում մի փոքր շաքարավազ, կիտրոնի հյութ և մի փոքր օղի կամ ռոմ՝ ըստ ցանկության:
Բաղադրատոմս
1 բաժակ մաքուր ելակներ,
1.5 բաժակ խորանարդներով կտրատած և սերմերը հանած ձմերուկ,
1-3ճաշի գդալ շաքարավազ (ըստ ճաշակի)
3 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ,
1 բաժակ սառույց,
¼ օղի կամ սպիտակ ռոմ (ըստ ցանկության)
Պատրաստում
Տեղադրել բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնել մինչև համասեռ մասսա ստանալը: Լցնել երկու բաժակների մեջ և մատուցել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



