Brexit-ը չի ազդի ԵՄ-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա. Յոհաննես Հան
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի Եվրամիություն-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը:
«Brexit-ի արդյունքում ստեղծված իրավիճակը չի ազդի մեր սերտ հարաբերությունների վրա, որոնք ժամանակի ընթացքում ավելի ինտենսիվ են դառնում»,-ասել է նա:
Արևելյան գործընկերությունը Եվրամիության ծրագիր է` ուղղված Եվրամիության ու Ադրբեջանի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հարաբերությունների սերտացմանը: Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխգործակցության մակարդակի բարձրացում, նախկին Խորհրդային միության երկրների ինտեգրացում` Եվրամիության տնտեսությունում:
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



