Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայման հարցում Բելառուսը ուղիղ սպառնալիք չի տեսնում
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների սպասվող տեղակայման հարցում Բելառուսն ուղիղ սպառնալիք չի տեսնում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան:
«Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի հավելյալ զորամիավորումների տեղակայման հարցը մենք Բելառուսում չենք դիտարկում որպես սպառնալիք»,-ասել է Կուպչինան Կիևում ընթացող ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Լեհաստանում ու Բալթյան երկրներում ստեղծել 4 բազմազգ գումարտակ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



