Բենզեման շնորհավորել է Ռոնալդուին և Պեպեին
СПОРТՖրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման «Ռեալում» իր թիմակիցներ Կրիշտիանու Ռոնալդուին և Պեպեին շնորհավորել է Պորտուգալիայի հավաքականի կազմում չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ խաղում Պորտուգալիան հաղթեց Էդերի խփած միակ գոլի շնորհիվ։
«Հիասթափված եմ մեր հավաքականի պարտության պատճառով, բայց տղաներն արեցին այն ամենը, ինչ կարող էին։ Շնորհավում եմ Պորտուգալիային և ընկերներիս՝ Ռոնալդուին և Պեպեին»,-գրել է Բենզեման «Twitter»-ի իր պաշտոնական էջում։
Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքական չէր հրավիրվել «Լիոնի» պաշտպան Մաթյո Վալբուենայի դեմ շանտաժի առթիվ հարուցված գործին մասնակցության համար։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



