Ռայոլա․ Պոգբան չի շտապում հեռանալ «Յուվենտուսից»
СПОРТՖրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությանը։
-Պոլի ապագայի վերաբերյալ տարատեսակ լուրեր են կարդացել, բայց, հնարավոր է, նա մնա «Յուվենտուսում»։ Պոլը չի շտապում հեռանալ Թուրինից, ակումբում ևս չեն ցանկանում, որ նա հեռանա։ «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը։ Այժմ մենք գոհ ենք «Յուվենտուսում» տիրող իրավիճակից։ Ակումբում ցանկանում են պահել բոլոր առաջատարներին,-ասել է Ռայոլան «The Times»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հրաժարվել է Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու մտադրությունից, և ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



