Եթե այսպես շարունակվի Հայաստանի պետական պարտքը շուտով կհասնի 6 մլրդ դոլարի.«Ժողովուրդ»
ЭКОНОМИКА«Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 73 մլն 200 հազար դոլարով: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 343 մլն 800 հազար դոլար: Ու եթե ՀՀ կառավարությունն այս տեմպերով շարունակի, ապա մինչև տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 մլրդ դոլարի:
Սակայն ամենավտանգավորն այն է, որ պետական պարտքի ավելացմանը զուգահեռ տնտեսությունում ընթացող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում: Այսինքն չկա որևէ ազդակ, որը հույս կներշնչի, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությունում իրավիճակը կշտկվի և այն կսկսի արագ զարգանալ ու պետությունը միջազգային ֆինանսական կազմակերխություններից և բանկերից վերցրած վարկերը վերադարձնելու հարցում խնդիրներ չի ունենա:
Ի դեպ, այս տարվա անցած վեց ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեից 44 մլրդ 500 մլն դրամ է ծախսվել՝ պետական պարտքի տոկոսավճարները մուծելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: