Ջոն Քերին Մոսկվայում կքննարկի ԼՂ հակամարտության հարցը
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պ աշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մոսկվայում Քերին մի շարք հանդիպումներ կունենա ռուսաստանցի պաշտոնյաների հետ` ի թիվս այլ հարցերի քննարկելու Սիրիային, Ուկրաինային, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր»,- հայտնել է Քիրբին:
ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա կմեկնի հուլիսի 14-ի երեկոյան: Նախքան այդ նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կայցելի Փարիզ` մասնակցելու Բաստիլի օրվա տոնակատարություններին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



