Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին
СПОРТ«Սան Անտոնիո Սփյորս»-ի լեգենդար բասկետբոլիստ, առաջատար Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Թիմ Դանկանը բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում անցկացրել է 19 տարի: «Սփյորս»-ը այս տարիների ընթացքում եղել է բասկետբոլիստի միակ և անփոխարինելի ակումբը: Այդ ընթացքում Դանկանը նվաճել է չեմպիոնական 5 տիտղոս:
Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Մինչ այս խոսակցություններ կային, որ Դանկանը կարող է օգտվել իր պայմանագրում առկա մի կետից և ևս մեկ տարի անցկացնել հարազատ ակումբում, սակայն 40-ամյա կենտրոնականը որոշել է չօգտվել այդ հնարավորությունից: Կարիերայի ընթացքում Դանկանը մասնակցել է 1392 հանդիպման:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



