Բրիտանացի ուսանողուհին Nestle-ից պահանջել է ցմահ իրեն մատակարարել KitKat
ФОТОԲրիտանացի ուսանողուհի Սաիմա Ահմադը Nestle-ից պահանջել է մինչև կյանքի վերջը իրեն մատակարարել KitKat շոկոլադի բատոններ, քանի որ իր կողմից գնված 8 փաթեթներից և ոչ մեկում վաֆլի չի եղել: Միայն դատարկ շոկոլադ։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Լոնդոնի Քինգս քոլեջի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի 20-ամյա ուսանողուհու խոսքով՝ նա անցյալ տարվա դեկտեմբերին 2 ֆունտ ստերլինգով ձեռք է բերել անորակ շոկոլադների փաթեթ: Ահմադը նշել է, որ միայն KitKat-ում են գովազդում «շոկոլադի և վաֆլիի եզակի համադրություն», ինչի երկրպագուն է ինքը:
Նա նշել է, որ ինքը «կորցրել է հավատը Nestle-ի հանդեպ և կրել ֆինանսական ու բարոյական վնաս»՝ սպառնալով իր պահանջները չկատարելու դեպքում դիմել «իրավաբանական միջոցների»:


1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



