Միլիոնատերերը՝ հետնախորշերից. հայտնի աստղեր, ովքեր նախկինում անօթևան են եղել
ЛАЙФՀաճախ մենք մարդկանց գեղեցիկ կյանքի և հաջողությունների մասին դատողություններ ենք անում՝ առանց տեղյակ լինելու նրանց անցյալի մասին: Ձեզ ենք ներկայացնում հայտնի մարդկանց, ովքեր ժամանակին անօթևան են եղել և միայն իրենց ուժեղ կամքի շնորհիվ են ներկայում հասել մեծ բարձունքների:
Ջենիֆեր Լոպես. 18 տարեկանում Ջենիֆերն արդեն անօթևան էր, քանի որ համալսարան ընդունվելու փոխարեն որոշել էր զբաղվել պարով, ինչն էլ զայրացրել էր նրա մորը և նա տնից վռնդել էր Ջենիֆերին: Երիտասարդ Ջենիֆերը ստիպված էր գիշերներն անցկացնել պարի ստուդիայում: Սակայն ընդհամենը մեկ տարի անց Ջենիֆեր Լոպեսն արդեն մենահամերգներ էր տալիս: Նա իսկական ոգեշնչման օրինակ է շատերի համար:
Սիլվեստեր Ստալոնե. բնականաբար, շատերդ եք լսել Սիլվեստեր Ստալոնեի մասին, սակայն դրան հավելենք նաև այն, որ նա անչափ բարի սիրտ ունի և պաշտում է իր շանը: Նա 2006 թվականին վաճառել է իր՝ «Ռոքի Բալբոայի» սցենարը, որպեսզի կարողանա գոյատևել և հետ գնել իր շանը, ում բոլորից շատ էր սիրում:
Հոլլի Բերի. օսկարակիր Հոլլի Բերին տեղափոխվել էր Չիկագո 21 տարեկանում և երազում էր այստեղ կառուցել իր՝ դերասանուհու կարիերան: Ցավոք, Հոլլիի մայրը ֆինանսապես չօգնեց նրան և նա ստիպված էր այլ մարդկանց հետ ապրել անօթևանների կացարանում: Այս ամենի միջով անցնելով և արդյունքում հաջողությունների հասնելով՝ Հոլլին հասկացավ, որ նա կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն:
Սթիվ Հարվի. նա հումորիստ է, սակայն իրական կյանքում շատ դժվարությունների միջով է անցել: Նա թողեց իր՝ ապահովագրական գործակալի աշխատանքը, և նրա կինը և երեխաները լքեցին նրան: Սթիվը բենզին էր գողանում գազալցակայաններից, արպեսզի կարողանա մասնակցել հումորային միջոցառումների: Նա երկար տարիներ միայն երշիկով սենդվիչներ է կերել, քանի որ դա միակ սնունդն էր, որը կարող էր գնել:
Քրիս Փրատ. այս հայտնի հոլիվուդյան դերասանը անօթևան է եղել մինչ ռեժիսոր Ռեյ Դոն Չոնգից՝ իր ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալը: Այս պատմությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պետք է հավատալ հրաշքներին և սեփական ուժերին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: