«Չեմպիոնների լիգա.» «Դինամո»-«Ալաշկերտ» խաղի առաջին կեսում հաշիվը չի բացվել
СПОРТՀայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 2-րդ փուլի առաջին խաղում ուժերն է չափում Թբիլիսիի «Դինամո»-ի հետ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել:
Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով`
«Դինամո». 1.Սքրիբ, 3.Լոբզանիձե, 5.Ամիսուլաշվիլի, 25.Ռենե Սանտոս, 33.Շպիչիչ, 14.Պարունաշվիլի, 77.Վելև, 31.Ջիգուարի, 7.Չանթուրիշվիլի, 8.Դվալիշվիլի, 11.Կվիլիտայա
«Ալաշկերտ». 1.Գևորգ Կասպարով, 3.Անդրանիկ Ոսկանյան, 4.Ալեքսանդր Տասիչ, 19.Վահագն Մինասյան, 13.Գևորգ Պողոսյան, 17.Արտակ Եդիգարյան, 18.Անտոն Սավին, 5.Կարեն Մուրադյան, 21.Արտակ Գրիգորյան, 9.Արտակ Դաշյան, 22 Նորայր Գյոզալյան:
1-ին խաղակեսը թիմերը սկսեցին զգուշավոր ֆուտբոլով: «Դինամո»-ն, ինչպես սպասվում էր, առաջին խաղակեսից տիրեց խաղային նախաձեռնությանը և սկսեց 1-ին համարով խաղը: «Ալաշկերտ»-ը իր գործողությունները հիմնականում ծավալեց պաշտպանությունից և հույսը դրեց հակագրոհների վրա: «Դինամո»-ն առաջին վտանգավոր գրոհը կազմկակերպեց հանդիպման 9-րդ րոպեին: Վտանգավոր գոտում երևանյան ակումբը խախտեց խաղի կանոնները, և դաշտի տերերը ստացան տուգանային հարվածի իրավունք: Ալեքսանդր Ամիսուլաշվիլիի հարվածից հետո գնդակը սուրաց Կասպարովի պաշտպանած դրպասի ձողի կողքով: Վրացական ակումբի հաջորդ վտանգավոր գրոհը տեղի ունեցավ 20-րդ րոպեին: Ջաբա Յիգաուրին ստանալով գնդակը շարժվեց տուգանային հրապարակի մատույցներ և հեռահար հարվածի դիմեց: Գնդակը աննշան շեղությամբ դուրս անցավ: «Ալաշկերտ»-ը աստիճանաբար հարմարվեց խաղադաշտին և սկսեց տիրել գնդակին: Խաղը փոքրիշատե հավասարվեց: Առաջին կեսում թիմերը այլևս վտանգավոր գրոհներ չկարողացան ձեռնարկել և հանդերձարան գնացին հավասար հաշվի պայմաններում: