Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Որտեղ են նախընտրում հանգստանալ հայ պաշտոնյաները

ФОТО

Wnews.am-ը գրում է.

Ամառային արձակուրդներին հաշված օրեր  են մնացել եւ շատերը գերհագեցած աշխատանքային ամիսներից հետո պարզապես երազում են լավ հանգստի մասին։ Ոմանք արդեն հասցրել են պլանավորել, թե որտեղ են  մեկնելու հանգստի։

Հայ պաշտոնյաները եւս ամեն տարի մեկնում են հանգստի։ Ավելին՝ նրանցից շատերի արձակուրդը ոչ թե տարվա մեջ մեկ կամ երկու, այլ` մի քանի անգամ է։

Իսկ որտեղ են նախընտրում հանգստանալ հայ պաշտոնյաները. Wnews.am-ի հրապարակումն այս մասին է։

ս

Նախագահ Սերժ Սարգսյանը ամառային արձակուրդի է մեկնում հիմնականում հուլիսի վերջին։ Նրա հանգստի վայրի մասին պաշտոնապես ոչինչ չի նշվում։

Նախագահի մամուլի ծառայությունը, որպես կանոն, հաղորդագրություն է տարածում՝ նշելով.

«Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում»։

Տեղական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց աղբյուրները, նշում են, որ նախագահը սիրում է հանգստանալ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքի առողջարանում։ Բացի այս, երկու տարի առաջ կրկին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր ձմեռային կարճատեւ հանգիստն է վայելում Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում։ Ըստ նույն աղբյուրների՝ նրա հետ արձակուրդում էին նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

q

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ հանգստի սիրահար է։ Դեռեւս իր նախագահության տարիներին եւ այժմ էլ Ռոբերտ Քոչարյանը սիրում է հանգստանալ նաեւ Հայաստանում՝ Սեւանում, Ծաղկաձորում։

քք

 

գալուստ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տարիներ առաջ տված հարցազրույցում ասել էր, որ նախընտրում է արձակուրդն անցկացնել Հայաստանում, քանի որ չի սիրում երկրից երկար բացակայել։

«Ես շատ երկար չեմ կարողանում Երևանից բացակայել: Ես հանգիստ եմ, բայց բացառված չի, որ ինչ-որ մի տեղ կգնամ, բայց հատուկ նշանակություն չեմ տալիս, որ այս կամ այն տեղը գնամ»,- ասել է նա։ Իսկ հարցին, թե որքան գումար է ծախսում հանգստի վրա՝ պատասխանել է.

«Նայած ուր եմ գնում: Եթե թոռներով ու ընտանիքով ենք գնում, ավելի շատ ենք ծախսում: Օրինակ՝ 1 մլն կամ 1,5 մլն։ Եթե այստեղ ենք լինում ու մի քանի օրով մի տեղ ենք գնում՝ 100 000, 50 000, 200 000»։

Gagik-Tsarukyan

samvel-aleqsanyan-samvel-karapetyan-600x395

ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մտերիմ ընկերներ են։ Եռյակը ամեն տարի միասին հանգստանում է Դուբայում։ Բայց, բնականաբար, մեծահարուստների հանգիստն այսքանով չի սահմանափակվում։ Գագիկ Ծառուկյանը, օրինակ, հաճախ է լինում Մոնակոյում։

Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գագիկ Ծառուկյանը լողափ ունի Բելառուսում եւ այնտեղ եւս սիրում է վայելել իր հանգիստը։

ar

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը սիրում է հանգստանալ Մոնտե Կառլոյում։

աա

Ի դեպ, այս նկարում Արգամ Աբրահամյանի հետ Մոնտե Կառլոյում է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան՝ երգչուհի Լուսինայի ամուսին Գառնիկ Առաքելյանը։

սս

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ նախընտրում է հանգիստը վայելել Հայաստանում։ Նա եւ իր ընտանիքի անդամներն ակտիվ հանգստի սիրահարներ են.

«Նախընտրում ենք այնպիսի հանգիստ, ինչպես աշխատում ենք և առօրյայում ենք, սպորտ, լող և այլն»,- նշել էր նախարարը:

աս

ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հաճախ է ընտանիքի հետ հանգիստը վայելում արտերկրում։

Դատելով ֆեյսբուքյան լուսանկարներից՝ պատգամավորը կնոջ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր Աննայի եւ իրենց երեխաների հետ սիրում է լինել ԱՄՆ-ում՝ մասնավորապես Դիսնեյ Լենդում։

Բացի այս, պատգամավորը եղել է նաեւ Վարշավայում, Պալմա Դե Մայորկայում եւ այլն։վար

 

աա

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սիրում է ընտանիքի հետ հանգստանալ Հունաստանում։

«Ես ավանդույթները չեմ խախտում, ես պահպանողական, ավանդապաշտ անձնավորությունում եմ, ինձ համար փորձված թանը անփորձ մածունից լավ է, ես գումար ծախսում եմ միայն Հայաստանում և Հունաստանում, ուրիշ ոչ մի տեղ»,- հարցազրույցներից մեկում ասել է Շարմազանովը։

աա

աաս

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ավելի քան քսան տարի է, ավանդույթի համաձայն, ամռանը հանգստանում է Սեւանի Շորժա ափին։

Շարունակությունը՝ մեր հաջորդ հրապարակումներում։

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?