ՎՊ խորհրդի անդամը նոր բնակարան ու ավտոմեքենա է գնել
ЭКОНОМИКАՀՀ վերահսկիչ պալատի անդամ Գագիկ Ոսկանյանը նախորդ տարի 68 հազար ԱՄՆ դոլարով բնակարան եւ երեք հազար 400 ԱՄՆ դոլարով էլ MERCEDES-BENZ C-220 մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բաձրձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հարպարակված պաշտոնյայի՝ 2015թ. տարեկան հայտարարագրից:
Գագիկ Ոսկանյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են մեկ միլիոն դրամ եւ հինգ հազար ամերիկյան դոլար: Իսկ նրա տարեկան եկամուտները կազմել են քսան միլիոն 710 հազար 848 դրամ: Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնը նրան բերել է հինգ միլիոն 574 հազար 848 դրամ եկամուտ՝ աշխատավարձի տեսքով: Բացի այդ նա նաեւ ստացել է 636 հազար դրամ կոնսաթոշակ, իսկ ստացված փոխառություններն (վարկեր) էլ կազմել են 14 միլիոն 500 հազար դրամ:
Ոսկանյանի կինը՝ Թերեզա Ստեփանայանը, 2015թ. սկզբին ունեցել է 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ արժեթղթեր, ինչը տարեվերջին արդեն զրոյացվել է: Վերջինս հայտարարագրել է հինգ հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, 720 հազար դրամ կոնսաթոշակ եւ գույքն օտարելուց ստացված եկամուտ՝ հարյուր հազար ԱՄՆ դոլարի չափով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան