Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին
ОБЩЕСТВОՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում ասվում է.
«Ցավով տեղեկացանք Պուլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Դժվարին այս պահին ցանկանում եմ հայտնել մեր զորակցությունն ու համերաշխությունը զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



