Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Նիհարում ենք իմբիրի օգնությամբ. 15 կգ մեկ ամսում

ФОТО

Իմբիրով դիետան, որ ավելի ու ավելի հանրահայտ է դառնում նիհարողների մոտ, նոր թափ է հավաքում:
Իմբիրը վերջին ժամանակներս շատ հայտնի մթերք է դարձել և մտնում է ցանկացած մարդու սննդակարգի մեջ, ով ցանկանում է նիհարել: Իմբիրի և իմբիրով դիետայի նկատմամբ հետաքրքրությունը վերջերս սկսել է աճել: Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ համացանցում սկսեցին հրապարակվել իմբիրով պատրաստված մի շարք ըմպելիքների բաղադրատոմսեր, դիետաներ և իմբիրի օգտագործման եղանակներ, չնայած որ իմբիրի հրաշալի հատկությունները հայտնի էին դեռ վաղուց:
Իմբիրով դիետան, ի տարբերություն այլ դիետաների, ունի թարմեցնող ազդեցություն, նպաստում է նյութափոխանակության լավացմանը (արագացնում է նյութափոխանակությունը, ինչն էլ բերում է քաշի նվազեցմանը):
Խորհուրդ չի տրվում իմբիրով ըմպելիքներն օգտագործել 2 ամսից ավելի ժամանակահատվածում: Անկասկած, իմբիրը շատ դրական կողմեր ունի, բայց 2 ամսից հետո թույլ տվեք, որ օրգանիզմը հանգստանա:


Իմբիրով դիետայի բաղադրատոմս

Անհրաժեշտ է 1-2 ճաշի գդալ քերած կամ մանր կտրատած իմբիր, 1 կեղևով կտրատած կիտրոն:
Իմբիրն ու կիտրոնը լցնում ենք թերմոսի մեջ, վրան ավելացնում 2լ ջուր: Թողնում ենք, որ ըմպելիքը թրմվի գիշերվա ընթացքում: Եվ այդպես ԱՄԵՆ ՕՐ, քանի որ օրական անհրաժեշտ է խմել 2 լիտից ոչ քիչ իմբիրով ըմպելիք:


Ըմպում ենք իմբիրով ըմպելիք
Առավոտյան սոված փորին` 1 բաժակ
Սնվելուց 30 րոպե առաջ
Քնելուց առաջ 1-2 բաժակ
Սնվելու արանքներում իմբիրով ըմպելիքը պետք է օգտագործել փոքր կումերով:
Իմբիրով դիետան կօգնի ձեզ նիհարել և առույգություն կպատճառի օրգանիզմին:


Կոճապղպեղ, նույնն է՝ իմբիր, Ginger և Zingiber Officinale
Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերևներով, մինչև 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկներն ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։
Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է Հարավարևելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում և Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։
Սանսկրիտով գրված ձեռագրերում այն անվանվում է «sringavere»։ 4000 տարի առաջ հնդիկները կիրառում էին բույսը «Կարի» համեմունքային խառնուրդի մեջ։ Եվրոպացիներն իմացան կոճապղպեղի և այլ համեմունքների մասին Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 327) արշավանքների ժամանակ։ Հռոմեացիները կանոնավոր ձևով կատարում էին սև պղպեղի, դարչինի և կոճապղպեղի առևտուր՝ պահեստավորելով այդ համեմունքները Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում։ Հռոմի անկումից հետո (5-րդ դար) այդ համեմունքների հետ ծանոթացան նաև գերմանական ցեղերը։ 3-րդ դարում գրված «De re coquinaria» խոհարարական գրքում Ապիցիուս Կաելիուսը բազմիցս հիշատակում է կոճապղպեղի մասին։ Մեր ժամանակներում կոճապղպեղն առավել օգտագործվում է արաբական երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ Անգլիայում կոճապղպեղը կիրառվում է 9-րդ դարից, Մարկո Պոլոն առաջին եվրոպացին էր, որը տեսել և նկարագրել էր կոճապղպեղն (և այլ բույսեր) իր ճամփորդությունների գրքում` 1298 թվականին։
Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետևյալը. «Կոճ պղպեղ, զանճապիլ, իմպիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական և հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության և այն հիվանդությունների դեպքում, որոնց հետևանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։
16-րդ դարում իսպանական ազնվական Մենդոզան Ջամայկա կղզում կոճապղպեղի պլանտացիաներ հիմնադրեց, որտեղից մինչ մեր օրերն արտահանվում է այս արժեքավոր բույսի արմատը։
Հիմնական արտահանող երկրներն են նաև Հնդկաստանը, Չինաստանը, Արևմտյան Աֆրիկայի արևադարձային գոտու երկրները։ Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձևով՝ կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձևով, նաև գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձևով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային և ձկնային ուտեստների մեջ։
Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ), կարևոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։
Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետևանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչառական ուղիներին։


Ստամոքսի ցավերը հանգստացնող թեյ. խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։
Որպես ցավազրկող միջոց` միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին և 1 ձվի դեղնուցը, քսել վնասվածք ստացած հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաև գլխացավի դեպքում (քսել քիմքին)։


Յուղ ոտքերի մերսման համար. 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղին ավելացնել 200 մլ արևածաղկի յուղ, 1 շաբաթ թրմել մութ, հով տեղում։ Պարբերաբար խառնել փայտե գդալով։
Շագանակագեղձի բորբոքման դեպքում օգտակար է հետևյալ աղցանը.
Կտրատել կանաչ խնձորը (կեղևի և միջուկի հետ միասին), քարավուզի թարմ տերևները, համեմը, ավելացնել կիտրոնի հյութ և կոճապղպեղի յուղ (ըստ ճաշակի)։

Բկաբորբի դեպքում

Խառնել հավասար քանակությամբ կոճապղպեղի, ծովաբողկի, սև պղպեղի փոշի։ 1 թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1 ճաշի գդալ արևածաղկի յուղ։ Մի փոքր տաքացնել։ Հովանալուց հետո թրջոցի ձևով դնել պարանոցին, 5-10 րոպեից հանել, փաթաթել բրդե շալով։


Նիհարեցնող թեյեր

Մանր կտրատել կոճապղպեղի արմատը (4 սմ) և 2 ատամիկ սխտոր։ Այդ բոլորը լցնել ջերմապահի մեջ, ավելացնել մեկ լիտր եռջուր, թրմել 10 ժամ, քամել։ Պարունակությունը խմել օրվա ընթացքում։
Խառնել մանրացրած 60 գրամ դաղձի տերևներ, կես ճաշի գդալ կոճապղպեղ, կես թեյի գդալ հիլ։ Խառնուրդի վրա լցնել 500 մլ եռջուր։ Թրմել 30 րոպե, քամել, ավելացնել 30 մլ նարնջի և 80 մլ կիտրոնի հյութեր։ Քաղցրացնել 1 ճաշի գդալ մեղրով, խմել սառը վիճակում։
Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր
Մեկ օրվա չափաբաժին. մեկ փափկեցրած ադամաթուզին ավելացնել 100 մլ կաթ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոճապղպեղ։ Խառնիչով լավ խառնել։ Օգտագործել 7-10 օր։
- Խառնել 1 թեյի գդալ սրոհունդի ծաղիկները, կեսական թեյի գդալ ուրց և կոճապղպեղի փոշի։ Ավելացնել 500 մլ եռջուր։ Թրմել 1 ժամ, քամել։ Բաժանել մասերի, խմել օրվա ընթացքում։

Օգտակար խուրհուրդներ

- Փորկապության դեպքում ուտելուց հետո ընդունել 1-3 գրամ կոճապղպեղի փոշի։
- Բկաբորբի դեպքում (նաև ստոմատիտի) ծամեք մի փոքր կտոր կոճապղպեղի արմատ։
- Սրտխառնոցի դեպքում խմեք (գազը հանած) հանքային ջրի մեջ լուծված 1,5 գրամ (կես թեյի գդալ) կոճապղպեղի փոշի։
- Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ։
- Խմեք (ուտելուց առաջ) մեկ թեյի գդալ կոճապղպեղի թարմ հյութը՝ խառնած մի պտղունց աղի հետ։
Հանգստացնում է կոկորդային ցավերը։
- Սովորական թեյի կամ սուրճի մեջ խառնած մի պտղունց կոճապղպեղի արմատի փոշին կարգավորում է ճնշումը, ամրացնում դիմադրողականությունը։

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?