ԷՄԳ-ն նավթի պահանջարկի կանխատեսումն օրական 100 հազար բարելով բարելավել է
ЭКОНОМИКАԷներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) ընթացիկ տարում նավթի պահանջարկի՝ իր կանխատեսումը բարելավել Է օրական 100 հազար բարելով՝ օրական մինչեւ 96,1 միլիոն բարել, 2017 թվականին սպասվում Է պահանջարկի աճ՝ օրական մինչեւ 97,4 միլիոն բարել, ասված Է ԷՄԳ-ի ամենամսյա զեկույցում:
Այսպիսով, հաջորդ տարի նավթի պահանջարկի աճի տեմպը կկազմի օրական 1,3 միլիոն բարել: «2017 թվականին (պահանջարկի – խմբ.) սպասվող աճի մեծ մասը բաժին կընկնի այն երկրներին, որոնք ՕՊԷՔ-ի անդամ չեն, գլխավորապես Ասիայում, ըստ որում Հնդկաստանում պահանջարկի աճն, ինչպես կանխատեսվում Է, կլինի 2017 թվականին ամենաարագն աշխարհում. այն կկազմի օրական 280 հազար բարել: Պահանջարկի աճի գծով երկրորդ տեղն զբաղեցնում Է Չինաստանը»,- նշված Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
5
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян



