Մոսկվայաբնակ դերասան Էրիկ Վարոսյանը հատուկ հրավերով Երևանում է
ЛАЙФԿինոռեժիսոր Արամ Շահբազյանի հրավերով Երևան է ժամանել մոսկվայաբնակ դերասան Էրիկ Վարոսյանը: Որքան կարողացանք պարզել նոր ֆիլմ է նկարահանվում ՝ հայրենասիրական մոտիվներով: Էրիկի հետ ծանոթությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Երիտասարդ տաղանդավոր դերասանը աշխատում է մեծն վարպետ Ա. Ջիգարխանյանի անվան թատրոնում, որտեղ էլ նրանք հանդիպել էին:
Ռուս հանդիսատեսի կողմից սիրված դերասանը խաղում է մի շարք ներկայացումներում ՝ Ռոմեո Ջուլիետ, Մահ աշտարակից և այլն: Բծախնդիր, պահանջկոտ Ա. Ջիգարխանյանի գովասանքին արժանացած դերասանը սիրով համաձայնել է գալ Երևան ու առ ժամանակ հայրենիքում աշխատել:
Դեռ մանկուց ՌԴ -ում ապրող դերասանը մասնագիտական կրթությունը ստացել է ռուս հայտնի դերասանների ղեկավարությամբ: Հայազգի դերասանը խիստ կարևորում է , որպեսզի օտար ափերում ապրող հայերը տիրապետեն մայրենիին, քանզի չգիտես որ նորից Աստված կկամենա վերադառնաս հայրենիք :
՛՛Շատ ուրախ եմ , որ ժամանակին ծնողներս պարտադրել են ռուսերենի հետ զուգահեռ սովորել հայերենն ու այսօր հպարտ եմ, իմ գործընկերների հետ նկարահանվել մի ֆիլմում
ուր նկարագրվում է մեր պատմությունից որոշ դրվագներ: Չնայած դժվարություններին հայկական կինոարտադրությունը զարգանում է , եթե լինեն հրավերներ մեծ ուրախությամբ կմնամ Երևանում ու կներկայանամ հայ հանդիսատեսին, հեռուստադիտողին":




















1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
5
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции



