Սայաթ-Նովա գյուղում բնակելի տուն է այրվել՝ գույքով հանդերձ
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 01.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի 4-րդ փողոցում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.08-ին, մարվել՝ 03.04-ին:
Այրվել է Շահումյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող Հ. Ս.-ին պատկանող օժանդակ շինության տանիքը՝ մոտ 70 քմ, որից մոտ 30 քմ հատվածը փլուզվել է, խոհանոցը եւ միջանցքը գույքով մոտ 30 քմ, տան տանիքի փայտա կառուցատարրերը մոտ 40 քմ, հյուրասենյակի առաստաղը մոտ 1 քմ, վնասվել են հյուրասենյակի եւ կահույքի ապակիները, ջերմահարվել է գույքն ամբողջությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



