ԵՄ հանձնակատարը Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատում է ակնկալում մինչև հոկտեմբեր
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ «Վրաստանին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբեր»: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հանը նման հայտարարություն է արել վրացական Բաթում քաղաքում «Վրաստանի եվրոպական ուղին. Կայունության, զարգացման և բազմազանության միությունը» խորագրով միջազգային համաժողովի բացման ժամանակ:
ԵՄ հանձնակատարը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Եվրամիության խորհրդին երաշխավորել էր հրատապ կարգով քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման հնարավորությունը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



