Ֆլորիդայի ափերին 4,5 մլն դոլարի գանձ են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Ֆլորիդա նահանգի ափերին գանձ որոնողները Ատլանտյան օվկիանոսի հատակին 350 ոսկե մետաղադրամ են գտել: Գանձի հայտնաբերման մասին հայտնել է ամերիկյան 1715 Fleet ընկերությունը, որը պատկանում է գանձերի պրոֆեսիոնալ որսորդ Բրենթ Բրիսբենին, հաղորդում է BBC-ն:
Գանձը հայտնաբերվել է ափից ոչ հեռու: Խոսքը 350 ոսկե մետաղադրամի, ոսկե շղթաների եւ սպասքի մասին է, որոնք հայտնաբերվել են մոտ 300 տարի առաջ խորտակված առեւտրային գալեոնների վրա, Ֆլարիդայից Իսպանիա ուղեւորության ժամանակ:
Գտնված մետաղադրամքներից 9-ը շատ հազվադեպ են: Դրանք դրոշմվել են հատուկ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի համար: Այս պահին նման մեկ մետաղադրամի արժեքը մոտ 300 հազար դոլար է, հաղորդում է RBK-ն: Ողջ գանձը գնահատվում է 4,5 մլն դոլար:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



