Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2 երկրները հետաքրքրված են ռազմատեխնիկական բնույթի համագործակցության զարգացմամբ:
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, իր խոսքում Ալիևն ընդգծել է համատեղ արդյունաբերական համալիրի ստեղծման կարևորությունը:
«Ուկրաինան և Ադրբեջանը հետաքրքրված են նավթի տեղափոխման համար Օդեսա-Բրոդի նախագծի իրականացման հարցով»,-նշել է Ալիևը:
Մինչդեռ Պորոշենկոն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքում «Ան-178» բեռնատար ինքնաթիռների համատեղ արտադրամաս կառուցելու հնարավորությունը:
Հաղորդվում է նաև, որ 2 երկրների միջև կնքվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարկային, մաքսային, ինչպես նաև մշակույթի ու արվեստի ոլորտներին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



