«Շիրակ»- «Սպարտակ» . «Շիրակ»-ը հիանալի խաղով ցավալի ոչ-ոքի գրանցեց
СПОРТ«Եվրոպա լիգա»-ի «Շիրակ»-«Սպարտակ» հանդիպումը ավարտված է: «Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջին կեսում նվազագույն հաշվով հաղթելուց հետո, երկրորդ կեսում «Շիրակ»-ը գնդակ է բաց թողել, և հանդիպումն ավարտվել է ՝1-1 հաշվով:
2-րդ խաղակեսում «Շիրակ»-ը սկսեց ավելի զգուշավոր գործել և հիմնականում ապավինեց հուսալի խաղի վրա: «Սպարտակ»-ի խաղը ինչպես առաջին կեսում, այնպես էլ 2-րդ մեղմ ասած չէր տպավորում:Հանդիպման 51-րդ րոպեին Սլովակիան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստը երկար փոխանցումով գնդակը ուղարկեց մեր թիմի դարպասի ուղղությամբ և պատահաբար գնդակը դիպավ դարպասաձողին: «Շիրակ»-ը կորցնելով մի պահ զգոնությունը կարող էր գնդակ բաց թողնել: 69-րդ րոպեին խառնաշփոթ ստեղծեց «Շիրակ»-ի տուգանային հրապարակում, որից հետո հետևեց Յիրկայի հարվածը մ եր դարպասի ուղղությամբ: Գնդակը հրաշքով շեղ ընթացավ: «Շիրակ»-ը թուլացրեց զգոնությունը և առաջին կեսի միակ հարվածը, որն ընթացավ «Շիրակ»-ի դարպասի ուղղությամբ հայտնվեց մեր թիմի դարպասում: 87-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Յիրկան: Հանդիպումը այդպես էլ ավարտվեց «Շիրակ»-ը հիանալի խաղով ցավալի ոչ-ոքի գրանցեց: