Black Ivory. ամենաթանկ սուրճն աշխարհում (լուսանկարներ)
ЛАЙФԹաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգ Ռայ գավառում՝ փղերի համար նախատեսված կենտրոնում, արտադրվում է, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենաթանկ սուրճը՝ Black Ivory Coffe-ն (Սև փղոսկր): Դրա մեկ բաժակն արժե մոտ 50 դոլար:

Կանադացի Բլեյք Դինքինի մոտ ծնվել է հանճարեղ գաղափար՝ սուրճի հատիկները «անցկացնել» փղերի մարսողական համակարգով:

Այսինքն՝ դրանով նախ կերակրել փղերին, ապա դրա չմարսված մնացորդները հավաքել… կղանքից:

Նման սուրճը կորցնում է դառը համի համար պատասխանատու սպիտակուցները, ինչպես նաև այն ձեռք է բերում «ծաղկի» բույր:

Մեկ կիլոգրամ սուրճ ստանալու համար փղերին անհրաժեշտ է կերակրել 33 կգ սուրճի հատիկով:

Black Ivory-ի մեկ կիլոգրամն արժե 1100 դոլար:



1
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
2
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
4
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
5
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»



