Րաֆֆի Հովհաննիսյանի որդու կինը` հաջողության մասին. լուսանկարներ
ФОТОWnews.am-ը գրում է.
Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը հաջողության հասած կանանց հետ անց է կացնում հարցազրույցների շարք, որը Wnews.am-ը ներկայացնում է նաեւ իր ընրթեցողներին։
Այս անգամ ներկայացնում ենք «Կրթություն Հայաստան» կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և հիմնադիր՝ Լարիսա Ռայանի հարցազրույցը։
Լարիսա Ռայանը Հայաստան է վերադարձել 2013 թվականին։ Հայրենիքին օգնելու, նրա վաղվա օրն ավելի բարեկեցիկ տեսնելու ձգտումով ապրող Լարիսան Հայաստանում նախաձեռնեց «Դասավանդի´ր Հայաստան» ծրագիրը, որը արդյունավետ կերպով իր առաքելությունն է իրականացնում նաև հիմա: Ի դեպ, Լարիա Ռայանը վերջերս է ամուսնացել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարին Հովհաննիսյանի հետ։
-Սահմանե՛ք հաջողությունը։
-Ինձ համար հաջողությունը նպատակներ և երազանքներ սահմանելն է, որոնք քեզ հարմարավետությանդ սահմաններից դուս են հանում, անգամ ինչ-որ կերպ վախեցնում։ Հաջողությունը վախերդ հաղթահարելու անտրտունջ աշխատանքն է։ Հաջողությունը անհարմար զգալու հետ հարմարվելն է, և դրանից ուժ քաղելն է։ Այն հավատքն է, որ կարող ես և կհասնես՝ ուր որ գնում ես։ Դրա մեծ մասը գործընթացին հավատալն է, ինչքան էլ որ դժվար լինի։ Այն նաև քո սրտին և ներքին ձայնին հավատալն է։ Եթե կարողանաս բալանս գտնել այն մարդու միջև, որը ցանկանում ես լինել և որը դու կաս, դա կլինի ամենամեծ հաջողությունը։
-Ո՞րն է Ձեր հաջողությունը:
-Կարծում եմ՝ իմ ամենամեծ հաղթանակը գիտակցելն էր այն, որ իրական հաջողությունը հավասար է անընդհատ սովորելու ցանկությանը։ Շատերը ավարտում են իրենց պաշտոնական կրթությունը և կարծում, թե սովորելը այդքանով է ավարտվում, սակայն սովորելը դա կյանքի տևողությամբ գործընթաց է, որ տեղի է ունենում ամենուր՝ դպրոցում, աշխատավայրում, տանը։ Այն անվերջանալի ճանապարհորդություն է։ Հենց գիտակցես դրա ճշմարտությունը, սովորելդ կօգնի քեզ զարգանալ որպես անհատ։ Դա է իրական հաջողությունը։
-Ինչպե՞ս հասաք դրան:
-Չեմ կարծում, որ հաջողության եմ հասել, բայց գիտեմ, որ դրա ճանապարհին եմ։ Միտքս բաց պահելով, փորձում եմ սովորել ինչ որ կարող եմ։ Սա օգնում է ինձ լայնացնել գիտելիքներիս ծավալը և ավելի լավացնել աշխատանքս, որտեղ ես հույս ունեմ՝ կկերտվի իմ ամենամեծ հաջողությունը։ Ես սովորելու ճանապարհին եմ, և միայն այստեղ լինելը նշանակում է, որ անընդհատ աշխատում եմ հաջողությանս հասնել։
-Ձեր խորհուրդը հայ կանանց։
-Եղեք հաստատակամ, խիզախ և ամուր։ Արդար եղեք ինքներդ ձեր և ձեր ներքին ձայի հետ։ Դուք արժանի եք ամեն ինչի, բոլոր հնարավորություններին, որ կստեղծվեն։ Օգտագործեք ձեր ձայնը, պահեք հավատամքներդ, ավելի հաճախ ասացեք՝ ոչ, կասկածի մի դրեք ձեր կարողությունները։ Ժամանակը Հայաստանում փոխվում է և մենք ենք այն սերունդը, որ փոխում է այն։ Սա մեծ պատասխանատվություն է. հավասարաչափ պետք է կրենք այս բեռը։ Սակայն հանձնվելը վերջին բանն է, որ կանենք։ Մենք արտոնված ենք խոսելու և աշխատելու ինքներս մեր համար։
Նշենք, որ Լարիսա Ռայանը աշխարհահռչակ հայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ կատարել է «1915» ֆիլմի սաունդթրեքը՝ «Արի իմ սոխակ»։