Դիարբեքիրի բնակիչները մեծ քայլերթ են անցկացրել
ОБЩЕСТВОԴիարբեքիրի բնակիչները քաղաքում տեղի ունեցած պայություններից հետո քայլերթ են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է Evrensel.net-ը:
Հավաքվածները առջևում պահել են պաստառ՝ «Խաղաղություն՝ ի հեճուկս ամեն ինչի» գրությամբ: Նրանք քայլել են մինչև Դիարբեքիրի Իսթասյոն հրապարակ, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, և ծաղիկներ են թողել այդտեղ:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել շուրջ 300 մարդ: Կատարվածի պատճառները հայտնաբերելու համար տարվում է հետաքննություն: Շատերը տեղի ունեցածը որակել են որպես սադրանք:
X
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



