Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրանը նախընտրեց Ադրբեջանը. Հայաստանի կորսվող հնարավորությունները

АНАЛИТИКА

Օգոստոսի 8-ին Բաքվում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները: Հանդիպման օրակարգում երեք երկրների միջև տնտեսական համագործակցության ծրագրերն են (առևտուր, տրանսպորտ, էներգետիկա): Եվ սա տեղի է ունենում Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների մասնակի չեղարկումից մեկ տարի անց: Բարձր մակարդակով եռակողմ այդ հանդիպման ձևաչափն ինքնին վկայում է, թե ինչ աշխարհաքաղաքական և տնտեսական նոր վերադասավորումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում:

Պուտինը, Ռոուհանին և Ալիևը մտադիր են քննարկել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցը: Այն ենթադրում է երկաթուղային հաղորդակցություն Սանկտ Պետերբուրգից մինչև Հնդկաստան: Արդեն իսկ կողմերը ֆինանսական ներդրումներ են անում այդ նախագիծը կյանքի կոչելու համար: Նույնիսկ Ադրբեջանն է վարկ տալիս Իրանին` վերջինիս հատվածում երկաթուղու շինարարության համար, այսինքն` գործընթացը ոչ թե սոսկ քննարկման, այլ իրագործման փուլում է: Կողմերի բանակցությունների օրակարգում են նավթային շուկայում գործողությունները համակարգելու, տարանցիկ առևտրի, էներգառեսուրսների փոխանակման, Կասպից ծովի իրավական կարգավիճակի և հավելյալ այլ հարցեր:

Երբ գերտերությունների և Իրանի միջև կնքվեց միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագիր, ինչի արդյունքում վերացվեցին Թեհրանի դեմ պատժամիջոցները, Հայաստանում ոգևորություն առաջացավ, որ միջազգային մեկուսացումից Իրանի դուրս գալուց հետո մեր երկրի առջև բացվում են նոր տնտեսական հեռանկարներ, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր Իրանի համար: Հիմնավորումն այն էր, որ Իրանի հետ մենք բարեկամ ենք, ի տարբերություն Ադրբեջանի, որը Իրանի թշնամի Իսրայելի բարեկամն է, նավթի շուկայում մրցակից, բացի դրանից, հավակնում է Իրանի հյուսիսային տարածքներին: Խոսվում էր նաև, որ Հայաստանը ԵՏՄ միակ անդամ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային կապ ունի, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս իրանցիներին արտոնյալ պայմաններով դուրս գալ ռուսական շուկա:

Բայց պարզվում է, որ ոչ թե Երևանում է տեղի ունենում պետությունների նախագահների եռակողմ հանդիպումը, այլ Բաքվում: Պատճառներից գլխավորն այն է, որ տնտեսական շահերը և աշխարհագրական դիրքը ավելի վճռորոշ են, քան կարճաժամկետ քաղաքական հակասությունները: Ադրբեջանն արդեն իսկ ունի գործող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ, իսկ Հայաստանում դրանք կա՛մ նոր են կառուցվում («Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի մասին է խոսքը), կա՛մ դեռ նոր պետք է կառուցվեն («Իրան-Հայաստան» երկաթուղու մասին է խոսքը):

Հայտնի կոռուպցիոն ավանդույթներին հավատարիմ` Հայաստանում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կեսն անգամ չի կառուցվել, և մեր իշխանությունը նոր վարկեր է խնդրում միջազգային ֆինանսական կառույցներից, իսկ «Իրան-Հայաստան» երկաթուղու կառուցման համար կպահանջվի ավելի շատ գումար` մի քանի միլիարդ դոլար, քան կա Հայաստանի պետական բյուջեում: Այս իրավիճակում զուտ տրանսպորտային ենթակառուցվածքների առումով Հայաստանն այս պահին գրավիչ և շահավետ ուղի չի կարող լինել Ադրբեջանի համեմատ: Եվ բանական ընտրությունը կանգ է առել այդ երկրի վրա: Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը, որպես այլընտրանքային ճանապարհ, չունի ներուժ և չի կարևորվում Իրանի կողմից, բայց, ինչպես ասում են, «նաղդը թողած, նիսյայի հետևից չեն ընկնում»:

Ահա այսպիսին է քաղաքականությունը և տնտեսական իրականությունը, որտեղ կարևորը ոչ թե վերամբարձ կոչերն են, այլ գործնական քայլերը: Ադրբեջանը կարողացավ մի կողմ թողնել քաղաքական հակասություները և Ռուսաստանին ու Իրանին միավորող դեր ստանձնել: Ադրբեջանը դրանով լուծում է նաև Հայաստանին էլ ավելի մեկուսացնելու խնդիրը: Ինչպես նշվեց, կա երկու հիմնական պատճառ, թե ինչու է այդպես ստացվում: Առաջինը օբյեկտիվ պատճառ է՝ տարածաշրջանում Հայաստանի անհաջող աշխարհաքաղաքական դիրքը, հարևանների կողմից շրջափակումը, Ռուսաստանի և Եվրոպայի հետ անմիջական սահմանի բացակայությունը: Մենք միշտ կախված են Վրաստանից այդ առումով, ինչը բարդացնում է տարանցիկ երկիր լինելու մեր հնարավորությունը:

Սակայն երկրորդ պատճառը սուբյեկտիվ է և կապված է մեր երկրի կառավարման անարդյունավետության հետ: Եթե ոչ երկաթուղային, ապա ավտոմոբիլային ճանապարհի առումով Հայաստանը կարող էր շատ ավելի շուտ ավարտել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը, եթե պետական մակարդակով վարկերը լափելու ախորժակն այդքան մեծ չլիներ, եթե պատասխանատվության գիտակցումը փոքր-ինչ ավելի մեծ լիներ, երբ Աշտարակ-Երևան-Արտաշատ ձգվող նորմալ ասֆալտե մայրուղին բետոնե մայրուղու վերածելու փոխարեն նախ՝ սկսվեր շինարարությունը երկրի հարավից, Իրանի սահմանից, որտեղ ճանապարհների ավելի լուրջ խնդիրներ կան:

Եթե հնարավոր չլիներ անգամ կասեցնել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան այդ առանցքի ձևավորումը, գոնե հնարավոր կլիներ ժամանակից շուտ նվազեցնել դրա նշանակությունն ու ընդգրկողությունը, Իրանի արտաքին առևտրի մի մասն արդեն կանցներ Հայաստանի տարածքով: Ինչևէ, ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ Հայաստանի քթի տակից կորսվում են այն հնարավորությունները, որոնք թույլ կտային մեր երկրին դուրս գալ մեկուսացումից և դառնալ տնտեսական գործոն:

Տիգրան Խաչատրյան,  Past.am վերլուծաբան

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы