ՏԻՄ ընտրություններ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում
ПОЛИТИКАԱյս տարվա աշնանը՝ սեպտեմբերի 18-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության միանգամից հինգ մարզում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Սյունիքում եւ Տավուշում:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ դիտորդների հավատարմագրման գործընթացը կիրականացվի մինչեւ սեպտեմբերի 8-ը: Թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակ է սահմանվել օգոստոսի 14-19-ը: Դե, իսկ թեկնածուների գրանցումն էլ կկատարվի օգոստոսի 19-24-ն ընկած ժամանակահատվածում:
Աշնանը կայացող ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կտեւի երկու շաբաթից մի փոքր ավելի՝ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը: Իսկ ինքնաբացարկի մասին դիմումները կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 8-ը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



