Երգարվեստն ինձ համար անհասանելի է. Արմինկա
ФОТОTert.am-ը գրում է.
Օրերս երևանյան նորաձևության տներին միացավ ևս մեկը՝ Clothing Line By Arminka: Պարզվում է, որ նորաձևության տան հեղինակը երգչուհի Արմինկան է:
Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին խոսեց, թե ինչո՞ւ է երգարվեստն անհասանելի իր համար և ինչպե՞ս սկսեց զբաղվել նոր բիզնեսով:
-Clothing Line By Arminka: Նոր անուն Հայաստանում: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
-Ինձ միշտ ասում էին, թե ես ինչու նորաձևության տուն չեմ բացում, բայց ես էլ պատասխանում էի, որ ես դրան պատրաստ չեմ: Հիմա ամեն ինչ փոխվել է: Գաղտնիք չէ, որ հիմա բեմում գրեթե չկամ, բայց ստեղծագործելն ինձ համար մնում է անհրաժեշտություն: Մտածեցի, եթե երաժշտությունը ինձ համար անհասանելի է դարձել, ապա փորձեմ այս ոլորտը: Այստեղից ինձ մոտ գաղափար առաջացավ՝ ստեղծել սեփական հագուստների գիծ: Ցանկացա հագուստ առաջարկել մեր քաղաքի աղջիկներին:
-Ինչո՞վ էր պայմանավորված հագուստների 12 թիվը:
-Գուցե զարմանաք, բայց ես չեմ հաշվել, թե քանի հագուստ եմ մոդելավորել: Քանակի շեշտադրում չի եղել: Պարզապես փորձել եմ հնարավորի սահմաններում արտահայտել գաղափարներս:
Շարունակությունը` այստեղ