Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի «թիվ 2» քաղաքները, որոնք արժի այցելել. լուսանկարներ

ЛАЙФ

Յուրաքանչյուր երկրում կա «թիվ 1» քաղաք` բնակիչների թվով, մեծությամբ, գործարար զբաղվածությամբ, ուր ձգտում են և' զբոսաշրջիկները, և' տեղաբնակները, կամ որը տեսնելն իր պարտքն է համարում  յուրաքանչյուր իրեն հարգող ճանապարհորդ: Իհարկե, յուրաքանչյուր երկրում կա նաև «թիվ 2» քաղաք` մեծությամբ և բնակիչների թվաքանակով, որը ևս մեծ նշանակության քաղաք է կամ նավահանգիստ:

Հաճախ այդ քաղաքները ո' չ միայն ոչնչով չեն զիջում առաջիններին, այլև` ներկայանում են առավել հայտնի պատմությամբ, մշակույթով կամ տեսարժան վայրերով, սակայն ոչ այնքան հաճախ են հայտնվում ճանապարհորդների  առաջնային ուղղությունների շարքում: Այս մասին գրում է Bigpicture.ru-ն` ներկայացնելով  քաղաքներ, որոնք անպայման արժի տեսնել կյանքի ընթացքում:

Յոկոհամա, Ճապոնիա

Յոկոհամայում բնակվում է 3.7 մլն բնակիչ: Բնակչության թվաքանակով և մակերեսով այն երկրորդ քաղաքն է Տոկիոյից հետո: 19-րդ դարում այն ծագող արևի երկրի գլխավոր նավահանգիստն էր: Քաղաքը ներկայում էլ հզոր տնտեսական հիմք ունի: Այստեղ է գտնվում  է Nissan-ի գլխավոր գրասենյակը:

 

Գյոթենբուրգ, Շվեդիա 

Առաջնության դափնին Ստոկհոլմինն է, իսկ  Գյոթենբուրգը` կես մլն բնակչությամբ,  երկրորդ տեղում է, որը երկրի արդյունաբերական կենտրոններից մեկն է: Այստեղ է գտնվում Volvo ընկերության գլխավոր գրասենյակը: Այն երկրի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկն է:

 

Բերգեն, Նորվեգիա

Մինչև 13-րդ դարի վերջը Բերգենը Նորվեգիայի մայրաքաղաքն է եղել, իսկ մինչև 19-րդ դարի 30-ականները` երկրի  խոշորագույն բնակավայրը: Այժմ Բերգենում բնակվում է 278 000 մարդ: Այն Նորվեգիայի խոշորագույն արդյունաբերական կենտրոնն է: Բերգենից է սկսվում է ֆյորդերի դիտման էքսկուրսիան:

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

6.4 մլն բնակչությամբ, լողափերով  և Հիսուսի մեկ հսկայական արձանով. սա Ռիոն է: Բնակչությամբ Բրազիլիայի երկրորդ քաղաքն է Սան Պաուլոյից հետո (12 մլն), երրորդը` Հարավային Ամերիկայում և 26-րդը` աշխարհում: Ռիոն տոնական քաղաք է, հենց այստեղ է անցկացվում ամենագունագեղ կառնավալը, այստեղ է գտնվում է ամենահայտնի ու ամենամեծ «Մարականա» ստադիոնը:

Ռոտերդամ, Նիդերլանդներ

Ռոտերդամը երկրորդն է 618 000 բնակչությամբ՝ Ամստերդամից հետո` 813 000 բնակչությամբ: Ռոտերդամը Եվրոպայի խոշորագույն նավահանգիստն է, կարևոր տրանսպորտային հանգույց:

Պորտու, Պորտուգալիա

Պորտուում 1.3 մլն մարդ է ապրում, սակայն քաղաքը մաս է կազմում  էլ ավելի մեծ ագլոմերատի՝ Մեծ Պորտու, որի բնակչությունը 1.7 մլն է: Այն հաճախ անվանվում է Պորտուգալիայի հյուսիսային մայրաքաղաք, քանի որ մշակութային ու տնտեսական նշանակությամբ այն ոչնչով չի զիջում Լիսաբոնին:

 

Կրակով, Լեհաստան

Կրակովը ոչ միայն Լեհաստանի, այլև` ողջ Եվրոպայի ամենահին քաղաքներից է: Ներկայում այնտեղ 760 000 մարդ է բնակվում: Քաղաքի ճարտարապետական հուշարձանների մեծ մասը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որոնցից են թագավորական դղյակը, շուկայի հրապարակը:

Միլան, Իտալիա

Միլանն իր  մշակութային և ճարտարապետական  նշանակությամբ առաջիններից մեկն է, սակայն երկրորդն է բնակչությամբ` 1.3 մլն: Միլանը   մշակույթի համաշխարհային մայրաքաղաքներից մեկն է: Այստեղ է գտնվում երկու միջնադարյան բազիլիկ` Սուրբ Լավրենտիոսի և Աբրոսիոսի, լեգենդար Լա Սկալա թատրոնը: Միլանը նաև նորաձևության համաշխարհային մայրաքաղաքներից մեկն է: Այստեղ են տեղակայված Gucci, Prada, Valentino, Armani և այլ՝ գեղեցկություն կերտող ընկերությունների տները:

Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Հյուսիսային Վենետիկ, սպիտակ գիշերների քաղաք, Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն ու ամենագեղեցիկ քաղաքը. այս ամենը Սանկտ Պետերբուրգի մասին է: Նևա գետի վրա գտնվող քաղաքում 221 թանգարան, 80 թատրոն,  2000 գրադարան, 45 պատկերասրահ և հարյուրավոր պատմական շենքեր են տեղակայված:

 

Մելբուրն, Ավստրալիա

Մելբուրնը բնակիչների թվով շատ քիչ է զիջում Սիդնեյին (4,3 և 4,7 մլն համապատասխանաբար): Այն համարվում է աշխարհի ամենահարմարավետ քաղաքներից մեկը կյանքի համար: Հենց այստեղ են կենտրոնացած Ավստրալիայի առևտրային, արդյունաբերական, տնտեսական, մշակութային ուժերը:

 

Կորդովա, Արգենտինա

Կորդովա քաղաքը հիմնել են կոնկիստադորները՝ 1573-ի հուլիսի 6-ին: Անվանումը ստացել է նույնանուն իսպանական բնակավայրից: Այժմ Կորդովան Արգենտինայի երկրորդ քաղաքն է բնակչության թվով` 1.3 մլն, ինչպես նաև՝ ռազմա-արդյունաբերական կենտրոնը:

Մարսել, Ֆրանսիա

Մարսելում 853 000 մարդ է բնակվում, մինչդեռ Փարիզում` 2 մլն: Մարսելը ամենագեղեցիկ նավահանգիստ-քաղաքներից է Միջերկրական ծովի ափին:

Ժնև, Շվեյցարիա

Ժնևում 194 000 մարդ է բնակվում, որի 44 տոկոսն արտասահմանցիներ են: Դա զարմանալի չէ, քանի որ Ժնևը մեկ անգամ չէ, որ ճանաչվել է լավագույն քաղաք բնակության համար, այդ թվում նաև՝ 2014-ին:  Այստեղ են տեղակայված տասնյակ միջազգային  կազմակերպությունների գրասենյակներ` ՄԱԿ, Կարմիր խաչ, ԱՀԿ և այլն:

Մոնրեալ, Կանադա

Այն Քվեբեկ նահանգի ամենամեծ քաղաքն է և բնակչությամբ երկրորդը Կանադայում` 1.6 բնակչությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարծիքով` Մոնրեալը դիզայնի քաղաք է:

Բարսելոնա, Իսպանիա

Հեքիաթային քաղաք Բարսելոնան` Կատալոնիայի մայրաքաղաը, որը Իսպանիայում երկրորդն է` 1.6 բնակչությամբ, կարևորագույն նավահանգիստ  է Միջերկրական ծովի ափին:

 

 

 

 

 

 

 

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»