Սաուդյան Արաբիայի արքայադուստրը կոտրում է կարծրատիպերը
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի արքայադուստր 33-ամյա Ամիրա ալ-Թավիլի կյանքն իսկապես ֆանտաստիկ հաջողակ պատմություն էր հիշեցնում, որը մեզ պատմել են մանուկ հասակում, սակայն նրա կյանքում եւս դժվարություններ եղան։
Ամիրան ամուսնացել է արքայազնի հետ, սակայն, 2014-ին բաժանվել։ Ըստ ԶԼՄ-ների, ալ-Թավիվը արքայազնի երրորդ կինն էր եւ այդ ժամանակ միակը։
Զույգը երեխաներ չուներ, սակայն արքայազնը առաջին ամուսնությունից երկու երեխա ունի։ Խոսվում է այն մասին, որ ամուսնական պայմանագրում անգամ կետ կար, որ Ամիրան չի կարողանում երեխաներ ունենալ, հավանաբար, սա էլ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել։
Ամիրան, սակայն, ուժեղ կին է եւ չի հուսահատվում։ Այսօր նա ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ մասնավորապես պայքարում է Սաուդյան Արաբիայի կանանց իրավունքների համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ արժանի կրթություն, հագնվեն այնպես, ինչպես իրենց դուր է գալիս, ավտոմեքենա վարեն։
Ի դեպ, Ամիրան իր հայրենիքում առաջիններից է, ով հրաժարվել է ավանդական փակ զգեստներից եւ նախապատվությունը տվել ժամանակակից էլեգանտ հագուստին, որում միավորվում է եվրոպական շքեղությունն ու Արեւմուտքի ճոխությունը։
Արքայադուստրը կրթված է։ Նա ավարտել է ԱՄՆ-ի Նյու-Հեյվենի համալսարանը։
Ամիրա ալ-Թավիլը հանդիսանում է Al-Waleed bin Talal Foundation — միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպության փոխնախագահը, որը պայքարում է աղքատության դեմ, օգնում դժբախտ պատահարներից տուժածներին եւ պաշտպանում կանանց իրավունքները։
Ամիրան շատ է ճանապարհորդում, մի խոսքով ապրում է ժամանակակից կնոջ լիարժեք կյանքով։