Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


10 բան, որ արժե անել Իտալիայում

ЛАЙФ

Պիցցա, պաստա, Վերդիի թովիչ երաժշտություն, Կոլիզեյ, դիմակահանդեսներ, տաքարյուն տղամարդիկ, թեժ գեղեցկուհիներ և լավ կոշիկ: Իտալիան որոշ դեպքերում պարզապես անգերազանցելի է:

Բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր մեկնում են Իտալիա, չեն ցանկանում միայն պաստա ուտել, լսել գիդին, այցելել օպերա և ապշած հայացքով նայել հին ավերակներին: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչ արժե անել հենց Իտալիայում,  ոչ թե մեկ այլ տեղ:

Շողոքորթություն

Ինչի էլ որ, դուք հանդիպեք` հիաացմունքների սուլոցի կամ նույնիսկ ապտակ հինգերորդ կետին, իմացեք, որ իտալացիները իրենց շողոքորթության հետ մեկտեղ կարող են լինել նաև ագրեսիվ և համառ: Շողոքորթությունը Իտալիայում դարձել է   այն պատմական գործիքը գրավելու և զինաթափելու համար և հենման այն կետը, որի վրա հավասարակշռվում է հասարակությունը:

Իր «Իտալացիները» գրքում Լուիջի Բարզինին գրել է, որ տեղաբնակները մշտապես զբաղվում են այդ արվեստով, որպեսզի ստանան առավելություն ոչնչացնելու իրենց հակառակորդներին, ձեռք բերեն իշխանություն և հարստություն կամ պաշտպանեն իրենց: Չէ որ շողոքորթությամբ կարելի է կուրացնել թշնամիներին, ինչպես դա անում է կաղամարը թանաքի օգնությամբ: Այնպես որ Իտալիան աշխարհի առաջին երկիրն է, որտեղ արժե մեկնել շողոքորթության և գայթակղության սև գոտի ստանալու համար:

 

Տաք աղբյուրներ

Եթե շողոքորթությունը չի ստիպի ձեզ հանել հագուստը, ապա դա միանշանակ կստացվի Իտալիայի 380 ՍՊԱ կենտրոններում, որոնք առաջարկում են բուժիչ ցեխեր և լիցքաթափող պղպջակներ ցանկացած ճաշակի համար: Հենց Իտալիայում են բացվել Եվրոպայի առաջին լայնամասշտաբ ՍՊԱ կենտրոնները` տաք` ինչպես այս երկրի ժողովուրդը:

Այստեղ գալիս են ապաքինման համար, որին կարելի է հասնել Իսկյա կղզու «հրաբխային վաննաներում», Տոսկանայի ջերմային աղբյուրներում, Բորմիո քաղաքի լեռնային վաննաներում և Գարդա լճի ջերմային այգում: Հին հռոմեացիների ժառանգությունը բավականին եկամտաբեր է Իտալիայի համար. այսօր զբոսաշրջիկները այցելում են այս երկրի ջերմային առողջարաններ` դրանով փակելով իտալացիների ջրային թերապիաների ծախսերը ևս:

 

Հայհոյանք 

Ցանկացած բառ աշխարհի ցանկացած լեզվից իտալական ակցեմտը կարող է վերածել իսկական հայհոյանքի, որը միանշանակ ուժ կունենա: Իտալացիները վիճելու ունակությունները հասցրել  են արվեստի մակարդակի և  դա անում են մեծ հաճույքով:

Իտալիայի տարբեր շրջաններում ոգևորվում են մեկ խոզի կերպարից, մեկ անատոմիական հատկանիշներից, մեկ թեթևաբարո կանանց հետ անբարոյական կապերից: Բայց և Լոմբարդիայում և Սարդինիայում վիճաբանությունը միշտ հնչում է հավասարապես չար, ծիծաղելի և դրամատիկ: Գլխավոր նպատակը խլացնել, ապշեցնել և վախեցնելն է, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ հմայել նրան, ում ուղղված է հայհոյանքը: Իսկ եթե զուգահեռաբար օգտագործել նաև ժեստիկուլացիան կարելի է հասնել այդ բոլորին միանգամից:

 

Հիմարություն անել լողափում 

Իտալիան ունի գրեթե  7,4 հազար կիլոմետր ծովափ, այդ պատճառով զարմանալի չէ, որ հենց այս երկրում են գտնվում Եվրոպայի ամենամեծ լողափը և  27 ծովային այգիները: Իտալական 248 լողափեր պատիվ են ունեցել իրենց ավազի մեջ զգալ «Երկնագույն դրոշի» ձողը:

Ամառային սեզոնին Իտալիայի լողափերում ջերմաստիճանը հազվադեպ է իջնում  30 աստիճանի: Այսինքն «Եվրոպայի այգին» կարող է ուրախացնել լողափասերերին ավելի շատ, քան Պորտուգալիան և Ֆրանսիան իրենց 25 աստիճան միջին ջերմաստիճանով: Իտալիայում ուլտրամանուշակագույն ռելաքսացիայի սիրահարներին դուր կգա ավելի շատ, քան արևադարձային գոտիներում, և միևնույն ժամանակ չի լինի ոչ շնաձուկ ոչ խառնաշփոթ:

Իշխանափոխություն 

Իտալիան փոխում է իր կառավարությունը` ինչպես ֆրանսիացի նորաձևը իր ձեռնոցները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իտալիայում իշխանության է եկել 62 կառավարություն 38 վարչապետների ղեկավարությամբ: Եվ նրանցից միայն մեկն է ղեկին մնացել հինգ տարի:

Վախենալով, որ պատմությունը մի օր կարող է կրկնվել և կհայտնվի երկրորդ Մուսսոլինի, իտալացիները խիստ թուլացրել են իրենց գործադիր իշխանությունը: Այժմ Իտալիայի քաղաքական դաշտը բավականին մասնատված է, թերթերում անընդհատ հայտնվում են նորություններ  խորհրդարանի վեճերի մասին, իսկ կառավարության միջին տևողությունը կազմում է 12 ամսից մի քիչ ավել:

 

Հրաբխային տուրեր 

Իտալիան տաքարյուն երկիր են  դարձնում նաև 10 գործող հրաբուխները, որոնք գտնվում են Իտալիայի տարածքում: Եվրոպայի խոշորագույն Էտնա հրաբուխը Սիցիլիայում գտնվող երկրորդ ամենակտիվ հրաբուխն է աշխարհում Հավայան կղզիների Մաունա-Լոայից հետո: Այդ լեռան տպավորիչ ժայթքումները, մրոտված բնապատկերները, ընդարձակ քարանձավները և լավայի հոսքը, որոնք հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ, դեպի Իտալիա են գրավում տարեկան ավելի քան միլիոն զբոսաշրջիկի:

Պակաս հետաքրքիր չէ Վեզուվը, որ երբևէ կործանել է Մասսա և Սան-Սեբաստիանո քաղաքները, ինչպես նաև Լիպարյան կղզիներում Ստրոմբոլին, որը նաև անվանում են «Միջերկրածովյան փարոս»:

 

Աղանդերի համտեսում 

Խնձորով կարկանդակ և «Զահեր» տորթը լավ է ու նույնիսկ մի կտոր կպչուն փախլավայի համար զբոսաշրջիկը միշտ ժամանակ և ախորժակ կգտնի: Բայց ինչը կարելի է համեմատվել այն հաճույքի հետ, որը կարող են տալ իտալական քաղցրավենիքները:

Շատերը վստահ են, որ գլխավոր ուտեստները, որոնք բնորոշում են Իտալիան,  պաստան և պիցցան են: Բայց իտալական խոհանոցի իսկական աստղերը իրավմամբ համարվում են պաղպաղակը, կաննոլին, տիրամիսուն, ստրուֆֆոլին, բիսկոտտոն, տարտուֆոն, փքաբլիթները. Իտալիան գրեթե այնքան հայտնի աղանդեր ունի, որքան կառավարություն է ունեցել:

Չնայած այս առատությանը, իտալացիները ցանկանում են մնալ նիհար և սլացիկ, այդ պատճառով միջերկրածովյան դիետա են պահպանում: Ավելի հաճախ նրանք հրաժարվում են քաղցրից ի օգուտ մրգերի և շոկոլադի: Բայց դուք չէ որ իտալացի չեք:

Այցելություն քարանձավներ 

Իտալիայի լանդշաֆտը ավելի շատ հիշեցնում է քարանձավային ցանցի, չէ որ այս երկիրը համարվում է աշխարհի ամենաքարանձավայինը: Այստեղ հնարավոր է գտնել մոտավորապես 35 հազար ցամաքային և հազար ստորջրյա քարանձավներ:

Հենց Իտալիայում է գտնվում Գրոտտա Գիգանտե քարանձավը, որը գրանցված է Գինեսսի ռեկորդների գրքում որպես զբոսաշրջիկներին հասանելի ամենախոշոր քարանձավ: Եվ այլ հանրահայտ քարանձավներից հարկ է նշել Կապրիի Երկնագույն գրոտը, որտեղ սիրել է լողալ Տիբերիյ կայսրը, և Գրոտտա դել Վենտոն, որի սրահներով անցնում է 40կմ/ժ արագությամբ քամիները:

 

Զբոսանք սպորտային մեքենաներով 

Իտալիան այն երկիրն է, որտեղ ապրում է յուրաքանչյուր ավտոմոբիլիստի երազանքը: 1930 թվականին այստեղ սկսել են արտադրել մրցարշավային մեքենաներ, իսկ այսօր իտալական ոճի իրենց հզոր շարժիչներով սլանում են  աշխարհի ամենշքեղ մեքենաները: Օրինակի համար անցյալ տարի Ferrari ընկերությունը վաճառել է ընդամենը 7 հազար մեքենա, բայց դրա հետ մեկտեղ  եկամուտը կազմել է  3 միլիարդ դոլար:

Այո, շատերը կարող են ասել, որ այսօր արդեն Lamborghini-ն համարվում է Audi ընկերության սեփականությունը, բայց այդ մեքենաների ուրվագծերը ընդմիշտ կմնան իտալական: Իսկ Pagani-ին,  Alfa Romeo-ն, Maserati-ն : Հազարավոր գծեր. չէ որ դա սեքս է անիվների վրա:

Իտալիան ընդգրկված չէ անգամ ավտոարտադրողների թոփ-20-ում, բայց այն առաջատար է սուպերմեքենաների լիգայում, որոնց պաստառները կարելի է տեսնել երիտասարդների ննջասենյակների պատերին ավելի հաճախ, քան Քեյթ Ապտոնի պաստառները:

Գետային կռուիզներ 

Դժվար թե Իտալիայի մասին մտածելիս ձեր մտքին գետային կռուիզները հայտնվեն: Բայց ըստ էության ճանապարհորդության նման տեսակը շատ հայտնի է այս երկրում հատկապես ոչ մի երթուղիների պակաս չկա: European Waterways և Uniworld ընկերությունները առաջարկում են կռուիզներ այնպիսի ճանապարհենրով, ինչպիսիք են Վենետիկյան ծովածոցը և Պո հովիտը:

Իտալական գետերը այնքան էլ երկար չեն, որքան Եվրոպայի մյուս գետերը, բայց այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն լողալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեկ այլ օբյեկտից մյուսը:

Դուք , անկասկած կարող եք վերընշվածները անել ցանկացած այլ երկրում, բայց այնպես, ինչպես Իտալիայում դժվար թե հաջողվի: Չէ որ գլխավորը «ինչպես» և «ինչու»-ն չէ, այլ «որտեղ» և «ում հետ»:

 

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»