Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինձ համար ֆենոմենալ ուժ է մայրական բնազդն ու բալիկի կապվծությունը՝ մայրիկին. Էմմա Ասատրյանը՝ չորս ամսական որդու եւ ծրագրերի մասին

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 15-ին, լրանում է Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի առաջնեկի՝ Անրիի չորս ամսականը:

Life.panorama.am-ը երգչուհու հետ խոսել է նոր կարգավիճակի եւ սպասվելիք աշխատանքների մասին:

«Որդուս ծնունդից հետո յուրաքանչյուր օրս անցնում է նրա հետ. մենք ամբողջ օրը խաղում ենք, երաժշտություն ենք լսում, լողանում ենք օրը 1000 անգամ, ես հեքիաթներ եմ պատմում նրան կամ միասին լսում ենք տարբեր հեքիաթներ: Այսինքն՝ օրս լիքն է բառի բուն իմաստով, հիմա մտածում եմ, երբ մեծանա, ես ինչպե՞ս եմ անցնելու աշխատանքի, քանի որ նա ասես իմ «բռոշկան է» դարձել ու միշտ ինձ հետ է: Ես այնքան շատ եմ խոսում իր հետ, որ անգամ կողքից կատակելով ասում են, որ եթե այսպես շարունակվի, Անրին վեց ամսականից կխոսի ու կքայլի: Ես պարզապես վայելում եմ որդուս հետ անցկացրած վայրկյանները, անգամ երբ հոգնում եմ, այդ զգացողությունն էլ հաճելի է թվում. ինձ համար ֆենոմենալ ուժ է մայրական բնազդն ու բալիկի կապվծությունը՝ մայրիկին»,- պատմեց երջանիկ մայրիկը:

Խոսելով որպես մայրիկ իր տեսակից՝ Էմման նկատեց.

«Ես, իհարկե, գիտեի, որ մեծ պատասխանատվություն կզգամ, երբ մայր դառնամ, ու Փառք Աստծո, իսկապես այդպես էլ եղավ: Այո, շատ մեծ պատասխանատվություն է ծնող դառնալը, ես անգամ իմ առողջության նկատմամբ եմ ավելի ուշադիր դարձել. այլեւս անպետք սնունդ չեմ ուտի, անհրաժեշտության դեպքում ավելի տաք կհագնվեմ, որ չհիվանդանամ, քանի որ իմ ձագուկն աշխարհում ամենաշատը իմ կարիքն ունի»:

Երգչուհին պատմեց, որ բալիկին ավելի շատ հայրիկին է նմանեցնում.

«Տղաս ամուսնուս անատոմիկ շարունակությունն է, նա անասելի նման է հայրիկին, թեպետ ասում են, թե աչուկներն ինձ են նման, ինքս էլ իր բաց երանգի աչքերը նմանեցնում եմ մայրական պապիկիս աչքերին, միմիկաներով էլ հայրիկիս է նման, բայց մեկ է՝ ինքն ամբողջությամբ Էմմանուելն է: Անրիս հանգիստ բալիկ է, շատ է սիրում դասական երաժշտություն, ի դեպ՝ հղիության ընթացքում չգիտեմ ինչու ես, ասես, դասական երաժշտության ծարավ զգայի, անընդհատ ուզում էի լսել, դե իսկ հիմա էլ նա է շարունակում լսել, անգամ, երբ փոխում եմ ձայնասկավառակը, սկսում է դժգոհ ձայներ հանել: Տղաս նաեւ շատ է սիրում լողալ ու դրսում լինել»,- ծիծաղելով պատմեց երջանիկ մայրկը:

Էմմա Ասատրյանն ու Էմմանուել Հովհաննիսյանն իրենց որդուն մկրտեցին մեկ ամիս առաջ, երբ լրացավ փոքրիկի երեք ամսականը, հետաքրքրվելով, թե ինչո՞վ էր պայմանավորված բալիկին շուտ մկրտելու զույգի որոշումը, երգչուհին նշեց.

«Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ երեխային պետք է մկրտել ծննդյան 7-րդ օրը, սակայն այդ ժամանակ Անրին դեռ շատ փոքրիկ էր, ուստի մենք որոշեցինք այդ կարեւոր արարողությունն իրականացնել հնարավորինս շուտ: Մենք մեր բալիկին մկրտեցիք, որպեսզի նա առողջ ու պաշտպանված լինի, որպեսզի նա դառնա օրհնված քրիտոնյա: Ես ու ամուսինս վստահ ենք, որ հավատքը ամենակարեւորն է, երբ հավատում ես, կարող ես անհնարինն էլ անել: Մենք ոչ մի ճոխություն այդ օրը թույլ չտվեցինք ու սխալ ենք համարում, երբ հայերը մկրտության արարողությունը վերածում են ճոխ հայկական խնջույքների, դա արդեն մեղքի է վերածվում: Մեր որդու մկրտության արարողությանը հրավիրել էինք մեր բարեկամներին ու ընկերներին, որից հետո հենց եկեղեցու բակում իմ պատրաստած տարոսիկները բաժանեցինք, մի փոքր քայլեցինք ու վերադարձանք տուն: Ի դեպ՝ մկրտությունը կայացավ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, որտեղ եւ տեղի էր ունեցել մեր Պսակադրությունը»:

Էմմա Ասատրյանը հայտնեց, որ ծրագրում է սեպտեմբերից վերադառնալ աշխատանքի.

«Առաջ Աստված՝ հուսամ սեպտեմբերից կկարողանամ ընդունել աշակերտներիս: երգելու հետ կապված էլ այս պահին ցանկություններս շատ ավելի մեծ են, քան մինչ բալիկիս ծնունդը: Հիմա ցանկություն ունեմ բենդով փոքրիկ մենահամերգով հանդես գալ, հուսամ՝ կկարողանամ դա եւս իրականացնել: Այս ամենից էլ զատ՝ նոր երգեր կան, որոնք եւս սպասում են կյանքի կոչվելուն»,- ավարտեց երգչուհին:

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?