71-ամյա տատիկը ամուսնացել է 18 տարեկան տղայի հետ, որին հանդիպել է որդու հուղարկավորությանը
ФОТОԵրբ թոշակառու Ալմեդա Էռելը գնացել էր որդուն վերջին հրաժեշտը տալու, վերջին բանը, որ կակնկալեր՝ իր սիրուն հանդիպելն էր։ Սակայն հուղարկավորությանը ներկա 18-ամյա Գարի Հարդվիքը դուրս չմնաց կնոջ տեսադաշտից։
«Ես փնտրում էի երիտասարդի, եւ տեսա ժպտադեմ Գարիին։ Հասկացա, որ նա իմ Միակն էր»,- պատմում էք սուպերմարկետի աշխատակցուհի Ամեդան։
Իսկ 18-ամյա տղան, որը նախկինում հանդիպում էր 77 տարեկան կնոջ հետ, ձանձրացել էր իր սիրային կապից եւ նոր զգացողությունների կարիք ուներ։
«Մենք մշտապես վիճում էինք, ես հուսահատված էի եւ մեկ ուրիշին էի փնտրում։ Ես ասացի Լիզային (77-ամյա կնոջը), որ սիրում եմ Ալմեդային։ Նա ամենագեղեցիկ կապուտաչյա կինն է»,- պատմում է երիտասարդը։
Երեք շաբաթ անց զույգն ամուսնանում է, եւ այժմ նրանք ապրում են Ալմեդայի տանը վերջինիս թոռներից մեկի հետ, որն ի դեպ, ընդամենը 3 տարով է ավելի ավագ տատիկի նոր ընտրյալից։
Աղբյուրը՝ Daily Mail