Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում ուտել հետևյալ սնունդները
ЛАЙФԵթե ցանկանում եք հանգիստ քուն ունենալ, ապա ձեզ խորհուրդ ենք տալիս խուսափել քնելուց առաջ ուտել
-
Խոզի ապխտած մսով չիզբուրգեր
Թեև սա կարող է ձեր ամենասիրելի ուտեստներից մեկը լինել, սակայն խոզի ապխտած մսով չիզբուրգերը ազդում է ձեր քնի վրա: Առհասարակ այդ սնունդը վնասակար է առողջությանը, քանի որ չիզբուրգերում պարունակվող ճարպը ստամոքսում թթու է առաջացնում, ինչն էլ իր հերթին անցնում է կերակրախողին, այրոց առաջացնում և, բնականաբար, քունը խանգառվում է:
-
Ալկոհոլ
Ինչպես հայտնի է՝ ալկոհոլը արագ է վերափոխվում օրգանիզմում, այդ իսկ պատճառով քնից առաջ մի քանի բաժակ ալկոհոլ խմելու դեպքում դուք գիշերը կարթնանաք: Բացի այդ ալկոհոլը նաև նպաստում է ավելի ակտիվ խռմփոցին:
-
Մուգ շոկոլադ
Չնայած մուգ շոկոլադը համարվում է օգտակար, սակայն պետք է հիշել, որ այն իր մեջ կոֆեին է պարունակում:
-
Կարրի համեմունք
Այս համեմունքը և առհասարակ կծու համեմունքները կարող են ազդել քնի վրա, քանի որ դրանք առաջացնում են այրոց և տհաճ զգացողություն:
-
Միս (պրոտեին)
Սա վերաբերում է նաև հավի մսին:
Պրոտեինի ցանկացած տեսակը կարող է ծանր լինել մեր մարսողական համակարգի համար, որը, իմիջիայլոց, քնած ժամանակ պետք է 50%-ով դանդաղեցնի իր աշխատանքը: Հետևաբար քնելու փոխարեն մեր օրգանիզմը կենտրոնանում է մարսողության վրա:
Իսկ ի՞նչը կօգնի մեզ լավ քնել
-
Բալը
-
Կաթը
-
Բանանը
-
Քաղցր կարտոֆիլը
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: