Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ, ծանոթացել տարբեր ընկերությունների արտադրական հզորություններին

ОБЩЕСТВО

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադր ական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նախատեսվում է` ընթացիկ տարում նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ավելացնել 20 տոկոսով. ավելացվելու է նաև պանրի տեսականին: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա. կաթի 30 տոկոսն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70 տոկոսը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաների ց: «Գոլդեն Գոուդ»- ի ղեկավարները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար և նշել, որ դա նպաստել է արտադրական ծավալների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել գործարանի զարգացման նոր ծրագիր, որի իրագործմանը կառավարությունը կփորձի ցուցաբերել աջակցություն՝ աշխատատեղերը և արտահանման ծավալները էական ավելացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանն այցելել է Եղեգնաձորի «Գետնատուն» գինու գործարան՝ ծանոթացել արտադրական գործընթացին և զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ 1990 թվականին ստեղծված գործարանում արտադրվում է խաղողի և նռան գինի, մրգային՝ ծիրանի, սալորի, խնձորի ալկոհոլային խմիչքներ: Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ՌԴ, Լեհաստան, այժմ աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այս ոլորտի շարունակական զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ և դրան էապես նպաստելու է նաև գինեգործության զարգացման նորաստեղծ  հիմնադրամը:
Այնուհետև վարչապետն այցելել է Վայք, եղել տեղի բուժմիավորումում, որտեղ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ստեղծվել է հեմոդիալեզի բաժանմունք՝ նորագույն սարքավորումներով: Բուժհաստատության ղեկավարներն ու բուժում ստացող քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ բաժանմունքի ստեղծմանն աջակցելու համար և նշել, որ այն Վայքի տարածաշրջանի բնակիչների համար ունի մեծ կարևորություն:

Վայքում Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել վերակառուցված քաղաքային պուրակի բացմանը: Պուրակում քաղաքացիների հանգստի և ժամանցի համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, կառուցվել է շատրվան, խաղահրապարակ: Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Վայքի հիմնանորոգված «Արևիկ» մարզադաշտ, որը տեղավորում է 2000 հանդիսական: Մարզադաշտի տրիբունայում տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել է ծածկ, վերանորոգվել են հանդերձարանները և կատարվել այլ անհրաժեշտ աշխատանքներ: 


Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վայքի բուժհաստատությունում, քաղաքային պուրակում և մարզադաշտում իրականացված աշխատանքներից և հիշեցրել, որ նախորդ տարի Վայք կատարած այցի ընթացքում տեղի բնակիչներն խնդրել էին բարեկարգել պուրակը, վերանորոգել մարզադաշտը, իսկ բուժհաստատությունը համալրել հեմոդիալեզի բաժանմունքով: «Վայոց ձոր այցի ընթացքում ականատես եղանք, որ մարզում զարգանում է նաև փոքր և միջին բիզնեսը՝ գինեգործության, պանրագործության, անասնա պահության ոլորտներում: Վայոց ձորը գինեգործության ոլորտում ունի մեծ ներուժ և հնարավորություններ և դրանք պետք է առավելագույնս օգտագործել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ ընկերությունների հետագա զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարության և քաղաքապետարանի կողմից լուրջ ծրագրեր են իրականացվում նաև Ջերմուկում՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի Ջերմուկը դառնա ավելի գրավիչ զբոսաշրջության համար:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%