Դրյու Բերիիմորը ապահարզան է պահանջել իր ամուսին Ուիլ Կոպելմանից
ФОТОՀոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերրիմորը ցանկանում է բաժանվել իր ամուսնուց:
Դերասանուհին, չորս տարի ամուսնությունից հետո, ապահարզան է պահանջել Ուիլ Կոպելմանից: Նախկին զույգը իրենց բաժանման մասին հայտարարել էր ապրիլին: Դրյուն և Ուիլը ունեն երկու դուստր՝ 3-ամյա Օլիվը և 2-ամյա Ֆրանկին:
41-ամյա դերասանուհին և և նրա՝ արդեն նախկին ամուսինը պնդել են, որ չնայած իրենց բաժանմանը, իրենց ընտանիքը դրանից չի տուժելու:
«Ցավոք, մեր ընտանիքը պաշտոնապես բաժանվելու է, սակայն մենք չենք դադարելու ընտանիք լինել,» - ասել է զույգը:
«Ամուսնալուծությունը կարող է շատ մեծ դժբախտություն թվալ, սակայն ի վերջո դրա շնորհիվ դու հասկանում ես, որ կյանքը շարունակվում է: Մեր երեխաները մեզ համար ամեն ինչ են, և մենք ուզում ենք մեր ողջ կյանքը նրանց հետ անց կացնել, քանի որ նրանք մեզ համար առաջնայինն են:»
Հաջորդող ամիսներին իր հարցազրույցի ժամանակ դերսանուհին ասել էր. «Երբ բաժանվում ես մեկից, դու ուղղակի մտածում ես. «Այս մեկը չստացվեց:» Սակայն երբ դու ամուսնալուծվում ես, մտածում ես. «Ես կործանվել եմ: Սա ամենամեծ ձախողումն էր:» Շատ դժվար է հաղթահարել այս փուլը:»
Կոպելմանը Դրյու Բերրիմորի երրորդ ամուսինն էր: 1995 թվականին դերասանուհին ամուսնացած էր Ջերեմի Թոմասի հետ, ումից նա ամուսնալուծվեց՝ հարսանիքից մեկ տարի էլ չանցած: 2001 թվականին Դրյուն ամուսնացավ դերասան և հումորիստ Թոմ Գրինի հետ և ամուսնալուծվեց նրանից 2002 թվականին:
Նյութը հրապարակման պատրաստեց` Past.am-ը: