Կալիֆոռնիայում անհայտ անձինք կրակ են բացել խնջույքի 150 մասնակցի ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել խնջույքի մասնակիցների ուղղությամբ:
Ինչպես նշվում է Քերն շրջանի շերիֆի մամլո հաղորդագրության մեջ` մեքենան, որից սկսել են կրակել անցնելիս է եղել առանձնատան կողքով, որտեղ կազմակերպված միջոցառմանը շուրջ 150 մարդ է ներկա գտնվել: Մեքենայի անցնելու պահին հյուրերի մեծամասնությունը փողոցում է գտնվելիս եղել:
Երբ մեքենան մոտեցել է հանգստացողներին` մեքենայից կրակ է բացվել մարդկանց ուղղությամբ: Հարձակման հետևանքով 14 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Իրավապահ մարմինները դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող է կանգնած լինել հարձակման կազմակերպման հետևում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



