Մեծ Բրիտանիան հրաժարվում է միգրանտների ընդունել
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Եվրամիության երկրներից միգրանտների ընդունել, որոնք, ցանկանալով «ցատկել վերջին վագոնի մեջ», կժամանեն հանրաքվեից հետո եւ ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալուց առաջ: Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը:
Նախարարի պաշտոնում The Mail-ին տված առաջին հարցազրույցում նա ասել է, որ այս կանոնները կվերաբերեն ինչպես Մեծ Բրիտանիա ժամանող եվրոպացիներին, այնպես էլ ԵՄ երկրներ մեկնող բրիտանացիներին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը նաեւ ընդգծել է, որ, հնարավոր է, կեցության իրավունք կստանան նրանք, ովքեր համապատասխան հայտը ներկայացրել են մինչեւ որոշակի ժամկետը:
Ավելի վաղ Դեւիսը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ-ից փաստացի դուրս գալ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



