Ձերբակալվել է Ինջիրլիքի բազայի հրամանատարը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է Ինջիրլիքի ռազմաբազայի հրամանատարը: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրամանատարը ձերբակալվել է Ադանայում: Նույն շրջանում ձերբակալվել է եւս 10 բարձրաստիճան թուրք սպա:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեղաշրջման փորձից հետո Ինջիրլիքի ռազմաբազան փակվել է, անջատվել է նաեւ բազայի արտաքին էլեկտրամատակարարումը:
Այս բազայում են տեղակայցած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ավիացիան, որն օգտագործվում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



