15 շատ հետաքրքիր հնարք Youtube-ում, որոնց մասին շատ քչերը գիտեն
ЛАЙФ1. ՎԻԴԵՈՅԻՑ ՍՏԵՂԾԵՔ ԱՆԻՄԱՑԻԱ
Ուղղակի Youtube-ից առաջ գրում եք Gif և այցելում եք կայք:
Մնացածը հաստատ կհասկանաք.
2. ԳՏԵ՛Ք ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԵՐԱԺՇՏԻ ԱԼԻՔԸ
Պարզապես դրա համար գրեք նրա անունը – #ԱնունԱզգանուն
3. ԿԱՐԱՈԿԵ
Musicmatch-ը Գուգլ Խրոմի համար նախատեսված անվճար ծրագիր է, որի միջոցով կարող եք երգերի բառերն ունենալ և կարաոկե երգել: Ծրագիրը ներառում է շուրջ 7 միլիոն երգ՝ 32 տարբեր լեզուներով:
4. ԻՄԱՑԵՔ, ԹԵ ԻՆՉ ԵՐԳ Է ԸՆԹԱՆՈՒՄ
MooMa.sh-ն անվճար ծրագիր է Յութուբի համար, որի միջոցով կարող եք պարզել տվյալ պահին ընթացող ցանկացած երգի անուն:
5. ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՌԵԺԻՄԸ
Հարմար չէ՞ ամբողջական էկրանը, կամ է փոքր չափսը: Հոգ չէ, միացրեք կինոթատրոն ռեժիմը և դիտեք ձեր տեսանյութը:
6. ԱՆՋԱՏԵ՛Ք ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԴԻՏՈՒՄԸ
Չե՞ք ուզում, որպեսզի ավարտված տեսանյութից հետո հաջորդը սկսվի: Կատարեք նշված գործողությունը . . .
7. ԴԻՏԵ՛Ք ՅՈՒԹՈՒԲԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ
Բացե՛ք վիդեոն սմարթֆոնով կամ պլանշետով, և WiFi-ի միջոցով դիտեք դրանք մեծ էկրանի վրա:
8. ԿԻՍՎԵ՛Ք ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՐՈՊԵԻՑ ՍԿՍԱԾ
Շատ օգտակար է: Եթե օրինակ ուզում եք ձեր ընկերոջը բան ցույց տալ, սակայն հետաքրքիր մասը սկսվում է օրինակ 2:54-ից, ապա կարող եք Ctrl+մկնիկի աջ կլիկ անել և կունենաք վիդեոն՝ սկսած հենց 2:54-ից:
9. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Youtube kids հավելվածի միջոցով կարող եք ստանալ բացառապես երեխաների համար նախատեսված տեսանյութեր. խաղեր, մուլտֆիլմեր և այլն:
10. ՄԱՔՍԻՄԱԼ ՃԻՇՏ ՈՐՈՆՈՒՄ
Եթե ուզում եք հնարավորինս ճիշտ արդյունքներ ստանալ, ապա կարող եք .
– որոնման կողքին գրել channel» կամ«playlist»
— HD — բարձր որակի համար, կամ 3D — եռաչափ տեսանյութի համար
— բաեռրը գրեք չակերտների մեջ և առանձնացրեք +/- նշաններով, որպեսզի բացառեք կողմնակի արդյունքները: (օրինակ “beyonce” + “jay z”, կամ -)
11. ՖԻԹՆԵՍԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԱԳ ՈՐՈՆՈՒՄ
Ֆիթնեսի դասե՞ր եք փնտրում: Միանգամից Youfitness.me և այնտեղ հաստատ կգտնեք ձեր ուզածը:
12. ՀԵՌԱՑՆԵԼ ԱՈՒԴԻՈԶՎՈՒԿԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԻՑ
Ուղղակի այցելեք Peggo և հեռացրեք տեսանյութի ձայնային հատվածը:
13. ՓՈԽԵՔ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ
Կատարե՛ք նկարի աջ ներքևի անկյունի գործողությունները, և ձեր վիդեոն 0.25 – 2 անգամ ավելի դանդաղ/արագ կընթանա:
14. ԱՄՐԱՑՐԵ՛Ք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅՔՈՒՄ
Floating youtube-ի միջոցով կարող եք ձեր տեսահոլովակը ամրացնել ցանկացած կայքէջում և դիտել այն՝ կողքից էլ օրինակ ֆեյսբուքի լրահոսը դիտել:
15. ՍՏԵՂՆԱՇԱՐԱՅԻՆ ԿԱՐՃԱՏՆԵՐ
- K — ստոպ/ստարտ
- J — վիդեոն հետ եք տալիս 10 վայրկյանով
- L — առաջ եք տալիս 10 վայրկյանով
- M — անջատել ձայնը
- թիվ 0 — գնալ վիդեոյի սկիզբ
- 1-9 թվեր — առաջ տալ վիդեոն 10-90 տոկոսով
- «+» – մեծացնել կայքէջի չափսը
- «-» – փոքրացնել
Աղբյուր` Mashable.am

















