Իվետա Մուկուչյանի ընտանիքը (Ֆոտոշարք)
ФОТОWnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք երգչուհի Իվետա Մուկուչյանին եւ նրա ընտանիքը։
Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 14-ին, Երևանում։ 1992 թվականին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն։ 1998-2006 թվականներին անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։
2009 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։
2011 թվականին նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն և գերմաներեն երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի և Լազարոյի հետ։
2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին՝ առաջին փուլում ներկայացնելով Լորինի «Euphoria» երգը։ Երգչուհին, հաղթահարելով «Մենամարտեր» փուլը, դուրս մնաց առաջին գալա համերգից հետո։
2012 թվականի դեկտեմբերին El Style ամսագիրը Իվետային անվանեց որպես «Ամենացանկալի հայուհի»:
Նա այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում, որը անցկացվելու է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ