Վերին Լարսի անցակետը բաց կլինի մինչեւ ժամը 20.00-ն. ինտենսիվ տեղումների դեպքում այն կփակվի
ОБЩЕСТВОՎերին Լարսի անցակետը այսօր՝ հուլիսի 18-ին, բաց կլինի ժամը 05.30-ից մինչեւ 20.00-ն: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունը արգելվում է, երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր մինչեւ հուլիսի 6-ը: Դրանից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան՝ որոշ օրերին՝ 18:00-ին, որոշ օրերին՝ 20:00-ին փակվում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



