Ռոնալդուն չի մասնակցի Իսպանիայի առաջնության առաջին 2 խաղին
СПОРТՔրիշտիանու Ռոնալդուն «Եվրո 2016»-ի ընթացքում ստացած վնասվածքից հետո դեռ երկար ժամանակ չի կարողանա մասնակցել հանդիպումների: Եթե նախկինում տեղեկություն կար, որ պորտուգալացի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Եվրոպայի սուպերգավաթ»-ին, ապա այժմ պորտուգալացու բժիշկները հայտնում են, որ Քրիշտիանուն թիմին չի կարողանա օգնել նաև Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 հանդիպումներում: Մադրիդյան ակումբի մրցակիցները կլինեն «Ռեալ Սոսիեդադ»-ը և «Սելտա»-ն:
Այս մասին հայտնում է իսպանական «Marca»-ն:
Եթե ապաքինման գործընթացը այսպես ընթանա, Պորտուգալիայի հավաքականի առաջատարը բաց կթողնի նաև «Մունդիալ 2018»-ի որակավորման մրցաշարի առաջին հանդիպումը, որտեղ Եվրոպայի նորընծա չեմպիոնները կխաղան Շվեյցարիայի ընտրանու հետ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



