«Ո´չ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում հավաքվելու կոչ է արել
ОБЩЕСТВО«Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ հանրային քննարկման նպատակով:
«Հարգելի´ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրվա իրադարձությունները, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում` հանրային քննարկման: Պետք է հասկանալ, որ իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի եւ վիրավորների: Դեմ ենք ուժի ցանկացած կիրառմանը եւ ոստիկանության կողմից ազատ խոսքի եւ տեղաշարժման իրավունքի ոտնահարմանը: Եթե ոստիկանությունը շարունակի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը կամ դիմի ուժի, ավելի կսրի տիրող լարված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



