Նազարբաեւը ԱԽ օպերատիվ նիստ է գումարել՝ Ալմաթիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հուլիսի 18-ին գումարել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ, Ալմաթիում կատարված իրադարձությունների կապակցությամբ, որտեղ անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների վրա, հայտնում է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Ալմաթիի իրադարձությունների կապակցությամբ պետության ղեկավարը հրավիրել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ»,- հայտնել է մամուլի ծառայությունը Twitter–ում:
Մինչ այդ մի խումբ զինված մարդիկ Ալմաթիում հարձակվել էին ոստիկանների վրա: ՆԳՆ տեղեկություններով երեք ոստիկան ու մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Քաղաքում հայտարարվել է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ ու սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Մեկ կասկածյալ արդեն ձերբակալվել է:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



