Ամուսինս արդեն հասցրել է նվերներով ինձ ուրախացնել. Անի Դաշյան
ФОТОTert.am-ը գրում է.
Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած հաղորդավարուհի Անի Դաշյանն այսօր տոնում է իր 28-ամյակը: Այս տարի հաղորդավարուհու համար տարբերվող է իր ծննդյան օրը:
Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, թե ով է իրեն առաջինը շնորհավորել, ինչ նվերներ է ստացել և ինչպես է պատրաստվում անցկացնել երեկոն:
«Ամուսինս, մայրս և փոքրիկս առաջինն են շնորհավորել ինձ: Ասեմ ավելին՝ փոքրիկիս քնեցրեցի, որ գիշերը ժամը 00:00-ն նշենք, հենց պատրաստվում էի մոմերը փչել բալիկս արթնացավ»,- ասաց Անին:
Ամեն տարի հաղորդավարուհին իր տարեդարձը նշել է առանձնահատուկ ձևով . «Այս տարի ցավոք ներկա չեն լինի ընկերուհիներս: Նախապես չեմ պլանավորել ու հատուկ թեմա դեռ չեմ ընտրել, ինչպես սովորաբար: Բայց ամենակարևորը, որ ծնունդիս հյուրերի ցուցակում ավելացել է կյանքիս կարևորագույն մարդկանցից մեկը` իմ բալիկը: Ինչի համար շատ երջանիկ եմ»:
Անին պատրաստվում է երեկոյան ընտանեկան միջավայրում տոնել 28-ամյակը: Ինչպես նա նշեց` շատ է սիրում ստանալ նվերներ. «Ամուսինս արդեն հասցրել է նվերներով ինձ ուրախացնել, իսկ օրը դեռ առջևում է, անակնկալները ևս: Չեմ սիրում, երբ ասում են կարևոր չի ինչ են նվիրում, ինձ համար շատ կարևոր է: Նվերի մեջ կա վերաբերմունք, շատ հաճելի է, երբ նվերը մտածված է: Ինձ կարող է ուրախացնել ցանկացած նվեր, որը ընտրված է հատուկ ինձ համար: Որևէ նվեր այս պահին չեմ կարող արանձնացնել: Բոլոր նվերներն էլ շատ հաճելի են ու ժպիտ են պարգևել ինձ»:
Հարցին` արդյոք փոքրիկը չի անհանգստացրել մայրիկին, Անին պատասխանեց. «Բալիկս առավոտյան աչուկները բացել էր ու երկար ժամանակ չէր լացում ու չէր անհանգստացնում մամային: Գոհ է, որ իր մաման ծնվել է (ծիծաղում է)»:
Հաղորդավարուհին ինքն իրեն մաղթում է. «Ինքս ինձ մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեմ ինձ հարազատ ու սիրող մարդկանցով, որ ամեն տարի ամռան գալուն պես անհամբեր սպասեմ ու ոգևորված պատրաստվեմ ծննդյանս օրվան: Ուզում եմ միշտ ծնունդս սկսվի մայրիկիս պատրաստած համեղ տորթով և միշտ ընթերցեմ իմ շատ սիրելի ու հավատարիմ հերուստադիտողների ջերմ բարեմաղթանքները: Անչափ հաճելի է, որ բոլորի կողմից սիրված ես»: