Բորուսիան Ֆրայբուրգի դարպասապահի համար 4,5 միլիոն եվրո կվճարի
СПОРТ
«Ֆրայբուրգ» դարպասապահ Ռոման Բյուրկին մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է «Bild» պարբերականը, 24-ամյա ֆուտբոլիստի համար դորտմունդցիները 4,5 միլիոն եվրո կվճարեն: Շվեյցարացին «Բորուսիայի» հետ 3 տարվա պայմանագիր կստորագրի:
Գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ցանկանում է, որ Բյուրկին ու Միտչել Լանգերակը պայքարեն հիմնական կազմում խաղալու համար:
Ինչ վերաբերվում է Ռոման Վայդենֆելերին, ապա 34-ամյա վետերանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականին, սակայն «Բորուսիան» չի խանգարի նրան այլ ակումբ տեղափոխվելու հարցում:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



