«Սեւանա լիճ-2016» մրցաշարի առաջին տուրի 5 պարտիաներում գրանցվել է 3 հաղթանակ
СПОРТԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի առաջին տուրի 5 պարտիաներում գրանցվել է 3 հաղթանակ եւ 2 խաղաղ արդյունք: Ինչպես տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը, մրցաշարի առաջին տուրում Վիդիտ Սանթոշը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Դավիդ Գուիջարոին, Վլադիսլավ Արտեմեւը՝ Վլադիմիր Օնիշչուկին:
Խաղաղ արդյունքով է ավարտվել Յան Դուդան-Սամվել Սեւյանը, Արման Փաշիկյանը-Ռոբերտ Հովհաննիսյանը պարտիաները: Առաջին տուրից հետո մեկական միավոր ունեն 3, կեսական միավոր՝ 4, 0 միավոր՝ 3 շախմատիստ: Այսօր կկայանան Սամվել Սեւյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Վլադիմիր Օնիշչուկ-Արման Փաշիկյան, Դավիդ Գուիջարո-Վլադիսլավ Արտեմեւ, Վիդիտ Սանթոշ-Սամվել Տեր-Սահակյան, Յան Դուդա-Հովհաննես Գաբուզյան զույգերի հանդիպումները:
Խոսրով Խլղաթյան